Դրմբոն-Չլդրան-Կաշեն ճանապարհն արդեն նորմալ վիճակում է (ֆոտո)
ՀասարակությունԱրցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում Դրմբոն-Չլդրան-Կաշենի հանքի խաչմերուկ ճանապարհահատվածի լուսանկարներ է հրապարակել:
Նա նշել է, որ ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է:
«Բավականին անմխիթար վիճակում գտնվող այս ճանապարհն արդեն նորմալ տեսքի է բերվել. այն Քարվաճառով Արցախ ժամանողների համար ճանապարհային կարեւոր հանգույցներից է»,-գրել է Տիգրան Աբրահամյանը:
