Հրաշալի միջոց` սրտային անբավարարությունից պաշտպանվելու համար
LifeԲժիշկները կարծում են, որ մեր առօրյա քայլքը կարող է սրտային անբավարարության պրոֆիլակտիկայի ամենաարդյունավետ միջոցը դառնալ։ Այս խնդրի դեպքում արդյունավետ կարող է լինել նաև չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Վերջին հետազոտությունները ապացուցել են, որ ոտքող զբոսանքները նվազեցնում են սրտային անբավարարության զարգացման վտանգը։ Պետք է նշել, որ ոտքով զբոսանքների օգուտը միայն այս ամենով չի սահմանափակվում։ Նման զբոսանքները շատ օգտակար են նաև դիաբետին, հիպերտոնիային և ուռուցքների դեպքում:

Փորձաքննության ընթացքում հետազոտության հեղինակները 15 տարվա ընթացքում դիտարկել են ավելի քան 30000 տղամարդու։ Հետազոտության ավարտին պարզվել է, որ օրական 20 րոպե ոտքով զբոսնելն ու հեծանիվ քշելը մեծապես նվազեցնում է սրտային անբավարարության վտանգը։

Պետք է խուսափել ինտենսիվ ծանրաբեռնվածությունից, քանի որ այն կարող է մեծացնել սրտային անբավարարության վտանգը։ Իսկ ահ, ոտքով զբոսանքը, պարզվում է, բավականին արդյունավետ ու առողջարար կարող է լինել։
Անի Գևորգյան