Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Ծանոթին բռնացրել է ընկերուհու հետ նույն անկողնում՝ խանդից այնքան է ծեծել, որ թոքը «պայթել է»

Հասարակություն

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Արտուշ Շախկուլյանի գործի դատական քննությունը:

29-ամյա Արտուշ Շախկուլյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Շախկուլյանը կալանքի տակ է 2016 թվականի հուլիսի 29-ից:

Ըստ դատական ակտի՝  2016 թվականի հուլիսի 22-ին, ժամը 22-ի սահմաններում Արտուշն իր ընկերուհու՝ Լենայի (անունը փոխված է) հետ զբոսնել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի մոտ գտնվող այգում:

Այնտեղ Արտուշը պատահական հանդիպել է իր ծանոթ Համբարձումին, նրան հրավիրել է իր վարձակալած տուն՝ ժամանակ անցկացնելու:

Տանը Արտուշը, նրա ընկերուհի Լենան ու Համբարձումը միասին խմել են մոտ 1,5 լիտր օղի: Բայց հյուրընկալության ամբողջ ընթացքում Արտուշը զգացել է, որ Համբարձումը սիրահետում է Լենային:

Որոշ ժամանակ անց Լենան հայտարարել է, թե լավ չի զգում, ու գնացել է ննջասենյակ՝ քնելու:

Արտուշն էլ ասել է, թե օղին վերջացել է, գնում է խանութ՝ օղի գնելու: Սակայն կասկածները նրան հանգիստ չէին տալիս: Նա տնից դուրս է եկել, բայց խանութ չի գնացել, այլ մի քանի րոպե անց անսպասելի վերադարձել է տուն:

Տեսել է, որ Համբարձումը հյուրասենյակում չէ: Գնացել է ննջասենյակ ու տեսել է, որ Համբարձումը պառկել է Լենայի կողքին ու արձակում է վերնաշապիկի կոճակները:

Արտուշ Շախկուլյանը զայրացել ու Համբարձումին քաշելով դուրս է բերել բակ, հարցրել է, թե ի՞նչ էր անում իր ընկերուհու կողքին պառկած, ապտակել ու հայհոյել է, ինչին ի պատասխան Համբարձումը նույնպես հայհոյել է: Դրանից Արտուշն ավելի է ջղայնացել, ոտքերով ու ձեռքերով հարվածներ է հասցրել Համբարձումին, գցել է գետնին, այնքան է խփել, որ առաջացրել է թոքի սալջարդ, դեմքի շրջանի վնասվածքներ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Այդ ամենից հետո Արտուշը պահանջել է, որ Համբարձումը հեռանա ու այլևս չերևա իրենց կողմերում:

Համբարձումը մի քանի քայլ հեռացել և ուժասպառ ընկել է: Մարդիկ շտապօգնություն են կանչել, Համբարձումը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Առաջադրված մեղադրանքում Արտուշ Շախկուլյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե տուժողին ծեծել է իրեն հայհոյելու պատճառով, նրա առողջությանը ծանր վնաս չի պատճառել:

Շախկուլյանը հրաժարվել է դատարանում ցուցմունք տալուց:

Դատաքննության ընթացքում հնարավոր չի եղել ապահովել տուժող Համբարձումի ներկայությունը: Դատարանը բազմաթիվ որոշումներ է կայացրել տուժողին բերման ենթարկելու մասին, սակայն դատարանի որոշումներն ի կատար չեն ածվել, ոստիկանությունը պատասխանել է, թե Համբարձումի գտնվելու վայրն անհայտ է:

Նախաքննական ցուցմունքում տուժողը հայտնել է, թե Արտուշի տանը գնացել է ննջարան ու պառկել է Լենայի կողքին, որ քնի, բայց Արտուշը եկել, գոռգոռացել է, իրեն քաշելով դուրս է բերել ու հարվածներ է հասցրել ոտքերով և ձեռքերով: Նա իր հասցեին հայհոյանքներ է տվել, հետո էլ պահանջել է, որ ինքը հեռանա: Ինքն ուժասպառ քայլել է մոտ 100 մետր և ընկել է: Անծանոթ մարդիկ շտապօգնություն են կանչել, իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ինքը տեղեկացել է, որ Արտուշ Շախկուլյանի հարվածների հետևանքով «պայթել է» իր աջ թոքը:

Վկա Լենա Ի.-ն հայտնել է, թե Համբարձումին, ում ինքը որպես «Համո» գիտի, ճանաչել է մոտ մեկ տարի: Գիտի, որ Համոն Շահումյանում էր ապրում վարձով, ինքն այդ տանը մի անգամ Համոյի հետ սեռական հարաբերություն է ունեցել: Դա միակ անգամն է եղել, Արտուշը դրա մասին չի իմացել…

Դեպքի օրը ինքը տղաների հետ օղի է խմել  Արտուշի վարձած տանը, որտեղ մոտ մեկ ամիս ապրում էր Արտուշի հետ: Իրեն վատ է զգացել, գնացել է քնելու: Արտուշը գնացել է խանութ, իսկ Համոն մնացել է սեղանի մոտ նստած:

Քնած ժամանակ ինքը զգացել է, որ ինչ-որ մեկը պառկել է իր կողքին, ենթադրել է, որ Արտուշը կլինի: Հետո քնել ու ոչ մի բան չի լսել:

Երբ արթնացել է, տանը միայն ինքն ու Արտուշն էին: Ինքը չի իմացել, որ Արտուշը ծեծել է Համոյին, որ շտապօգնությունը Համոյին տարել է հիվանդանոց:

Դեպքից մոտ քսան օր հետո Համոյին տեսել է այգու դիմաց, այդ ժամանակ Արտուշն արդեն կալանքի տակ էր: Թոքի պատռվածքի մասին իրեն Համոն է ասել: Ինքը մանրամասները չի հիշում, քանի որ ուժեղ խմած է եղել…

Արտուշ Շախկուլյանը հայտարարել է, թե իրականում կին ունի և իր խնամքին են երկու անչափահաս երեխաներ…

Շախկուլյանը նախկին դատվածություններ ևս ունի: Հիմնականում դատվել է գողությունների համար, նույնիսկ Սոչիում է դատվել ու պատիժ կրել, բայց այլ երկրում դատվածությունը իրավական հետևանք չի առաջացրել, տվյալ գործով դատական ակտի կայացման պահին Շախկուլյանը համարվել է դատվածություն չունեցող անձ:

Այն պահին, երբ Արտուշ Շախկուլյանը խանդի հողի վրա ծեծում էր իր ծանոթ Համբարձումին, նրա վերաբերյալ քրեական գործ էր քննվում՝ գողության փորձի մեղադրանքով: Իսկ երբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու մեղադրանքով Շախկուլյանն առնվել էր կալանքի տակ, որոշ ժամանակ անց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով գողության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Շախկուլյանը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Արտուշ Շախկուլյանին մեղավոր է ճանաչել տուժող Համբարձումի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է  4 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին մասնակիորեն գումարվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից մեկ տարի ազատազրկումը:

Արտուշ Շախկուլյանը վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի հուլիսի 29-ից:

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին
Ամենադիտված