Ահաբեկչության դեմ պայքարի համար Թաիլանդի ավիաչվերթներում զինված հսկիչներ կլինեն
ՄիջազգայինԹիլանդի ռազմաօդային ուժերին հանձնարարված է անհապաղ սպաների խումբ նախապատրաստել՝ կապված աշխարհում ահաբեկչության սպառնալիքի մեծանալու հետ։ Այս մասին հաղորդում է Bangkok Post պարբերականը։
Հատուկ նշանակության ջոկատում եւ ռազմադեսանտային զորքերում նախապատրաստություն անցած քառասուն սպաներ ավիաչվերթների զինված հսկողության 4 շաբաթ տեւողությամբ նախապատրաստական դասընթացներ կանցնեն։
Դասընթացի ավարտից հետո ավիաչվերթները հսկող սպաները պետք է անցնեն եւս մեկ՝ պրակտիկ դասընթաց, որից հետո նրանք՝ քաղաքացիական հագուստով, սակայն ատրճանակներով զինված, իրենց տեղերը կզբաղեցնեն ավիաչվերթներում։