«Տանել չեմ կարnղանում «մամայի բալաներին». աhա թե ինչպիuի տղամարդկանց է նախընտրում դերասանուհի Էլեն Ասատրյանը
LifeԿան տղամարդկանց ընդգծված բնավորության գծեր, որոնք անընդունելի են կանանց կողմից։ Դերասանուհի Էլլեն Ասատրյանը Tert.am Life–ի հետ զրույցում առանձնացրել է տղամարդու 5 տեսակ, որը տանել չի կարողանում.
1. Բերանբաց տղամարդ։ Տղամարդուն հարիր չէ բերանբացությունն ու բամբասկոտությունը։ Տղամարդը պետք է իր գինը իմանա և փակբերան լինի։ Եթե բամբասանք երևույթը ինչ–որ տեղ կանանց պարագայում տանելի է, տղամարդկանց պարագայում` անտանելի։
4. Շահամոլ տղամարդ։ Չեմ սիրում, երբ տղամարդը երջանկությունը տեսնում է փողի մեջ` մի կողմ թողնելով սերը։ Նրանք փնտրում են հարուստ կամ պաշտոնյա մարդու աղջիկ, որպեսզի լավ պայմաններում ապրեն։ Կամ ինչ–որ հարուստ ընկերներ են ձեռք բերում, որ ինչ–որ օգուտ ունենան։
5. Մայրիկի բալա։ Տանել չեմ կարողանում այն տղաներին, որոնք կախված են իրենց մայրիկներից։ Նրանք չեն կարողանում ոչ մի կերպ ինքնուրույն որոշում կայացնել։ Միշտ մայրիկս–մայրիկս, մայրիկիս պատրաստածը, մայրիկիս հարթուկածը։ Նման մարդիկ երբեք չեն կարողանում ունենալ իրենց առանձին, ինքնուրույն ընտանիքը։ Անգամ նման պարագայում մայրիկն է ընտրում իրենց երկրորդ կեսին։