Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով


10 հայ հայտնիներ, ովքեր անդուր շատ են շպարվում (լուսանկարներ)

Life

Շպարն ու բեմական գրիմը բնական ու նույնիսկ պարտադիր են արտիստի համար, հատկապես, եթե խոսքը իգական սեռի ներկայացուցիչների մասին է, բայց մեր շոու բիզնեսի աստղերից ոմանք ակնհայտորեն չարաշահում են շպարը, իսկ մի քանիսը պարզապես անդուր շատ են քսվում։ Այսպիսով, ձեզ եմ ներկայացնում 10 հայ հայտնիների, ում տեսնելիս տպավորություն է ստեղծվում, որ նրանք շինանյութի պահեստում դժբախտ պատահարի մեջ են հայտնվել։

10. Վակցինա

DJ Վակցինայի բեմական կերպարի անբաժանելի մասն է նրա շպարը։ Իսկ ավելի կոնկրետ՝ շատ, անդուր շատ ու խիստ, անդուր խիստ կարմիր շրթներկը։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ ինչ-որ ռասիստական մուլտֆիլմի սևամորթ կնոջ կերպարն է հիմք ծառայել Վակցինայի համար այս ոճն ընտրելու հարցում։ Մի անգամ առիթ եմ ունեցել Վակցինային առանց այս սարսափելի շպարի տեսնելու ու պետք է ասեմ, որ բավականին հաճելի արտաքին տվյալներով աղջիկ էր։ Զարմանում եմ, թե ինչու է իր արտաքինն այսպես ձևախեղում։

9. Լուիզա Ներսիսյան

Հօգուտ Լուիզայի կարելի է ասել, որ հիմա նա շատ ավելի լավ տեսք ունի, քան երիտասարդ տարիներին, բայց միևնույն ժամանակ չեմ կարող չարձանագրել, որ Լուիզան, մեղմ ասած, չարաշահում է շպարը, ու տպավորություն է, որ եթե մատով կպնես նրա դեմքին, ապա այն կընկղմվի տոնալ քսուկի ու փոշու հաստ շերտի մեջ։

8. Եվա Ռիվաս

Եվա Ռիվասը մշտապես խնդիր է ունեցել չափի զգացման հետ ու շպարվելու հարցում ևս։ Եթե գուգլով նայեք, ապա կտեսնեք, որ այն նկարներում, որտեղ Եվան շպարին չի վերաբերվել որպես կշտանալիք, նա բավականին հաճելի արտաքին ունի, բայց մեկ էլ որ չես տեսնում, թե ինչ կոսմետիկ աղետների է բախվել էս աղջիկն իր կարճ կյանքում, թվում է, թե աստված բոյը տվել ա ու չի խնայել, բայց ամեն էքստրա սանտիմետրի դիմաց վերցրել ա ճաշակի ու չափի զգացման զգալի մի մասը։ Զուսպ, Եվա՛ ջան, զուսպ։ Քեզ էդքան գաջը չի սազում։

7. Յանա Դանիելյան

Էս Յանան նենց հաճելի արտաքին ուներ, ի՞նչ եղավ, որ թմրամոլի կախվածություն ձեռք բերեց «կասմեծիչկայից»՝ անհայտ է։ Ամեն դեպքում, քանի գնում ա, էն «101 դալմատիններ» մուլտֆիլմի Կրոելլային ա սկսում նմանվել։ Ընդ որում, անհաջող պլաստիկ վիրահատություններն ու սխալ ոճային լուծումներն էլ ավելի են սրում նրա կերպարի բացասական ընկալումը, դե իսկ կիլոգրամներով շպարը «հաղթական» վերջակետ է դնում այս ամենի վրա։

6. Մարինա Գրեգ

Զարմանում եմ էս աղջկա վրա, որովհետև, ունենալով հիանալի մարմին ու բավականին գեղեցիկ դեմք, նա «один-на-один» է մտել դիմափոշու հետ, ու այնպիսի տպավորություն է, որ պարտվել է այդ անհավասար դիմակայության մեջ։ Սա այն դեպքն է, երբ շպարի անհարկի չարաշահումը միայն վնասում է արտաքին տվյալներին ու կենդանի մարդուց դարձնում տիկնիկ, որը թաթախել են «պուդրայի» մեջ։

5. Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյանը չի քսվում, ինքը կոնկրետ «գյաջվում ա», ու էդ էլ հերիք չի, մի բան էլ «գյաջելու» իրա բիզնեսն ա դրել ու ուրիշներին ա «գյաջում»։ Եթե դուք գոնե մեկ անգամ տեսնեք Սյուզի Մելիքյանին իրական կյանքում ու մոտիկից, ապա կհասկանաք, թե ինչի էին մեր նախնիները հարս տանելուց առաջ աղջկան տանում ու դեմքը լվանում, որ տեսնեն՝ ինչպիսին է նա իրականում։ Սյուզիի հետ եթե նույն հնարքը կիրառվի, ապա հետևանքներն ամենաանկանխատեսելին կլինեն։ Գումարած դրան՝ նրա քաշը մի երկու կիլոգրամով կպակասի։

4. Լիլիթ Հովհաննիսյան

Դեռ մի քանի տարի առաջ թվում էր, թե Լիլիթ Հովհաննիսյանը հայկական շոու բիզնեսի գաջի տիրուհին էր կամ էլ երգչուհու կարիերան համատեղում էր շինանյութի ներկրման բիզնեսի հետ։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նրան գերազանցողներ էլ կհայտնվեն։ Բացի դրանից, այս ոչ այնքան պատվավոր շքերթում երկար ժամանակ առաջին հորիզոնականը զբաղեցնող Լիլիթ Հովհաննիսյանը զիջեց գաջեգործության իր դիրքերը շնորհիվ նրա, որ, այնուամենայնիվ, անսաց քննադատություններին ու նախ քչացրեց շպարի քանակը մի քանի կիլոգրամով ու սկսեց ավելի պրոֆեսիոնալ վիզաժիստների ծառայությունից օգտվել։ Բայցևայնպես, նույնիսկ այդ «բարեփոխումներից» հետո Լիլիթը շարունակում է չարաշահել շպարը, հատկապես իր տեսահոլովակներում ու դրա պատճառով գրեթե նույնքան արհեստական տեսք ունի, որքան նախկինում։

3. Տաթևիկ Ադումյան

Լինում են աղջիկներ, ովքեր շատ են քսվում, լինում են աղջիկներ, ովքեր անաստվածավարի շատ են քսվում, իսկ Տաթևիկ Ադումյանը քսվում ա «безбожно» շատ (ուզում եմ՝ պատկերացնեք «անաստվածավարի»-ի գերադրական աստիճանը)։ Ընդ որում, տնաշենի աղջիկն էն կարգի ա չարաշահում, որ գիշերը մութ անկյունում նրան տեսնես, կարող ես ինսուլտ ստանալ ու հետո մի հատ էլ ինսուլտ կստանաս, երբ ինքը ողջ էդ շպարը մաքրի։ Տաթևիկ Ադումյանի պարագայում գործը միայն պարզ չարաշահումով չի սահմանափակվում, այստեղ գործ ունենք տհաճության աստիճանի հասնող չարաշահման հետ։

2. Նանա

Էն որ ասում են՝ «не кожи, не рожи», է՜… հիմա սրան էլ գումարեք վուլգար շպար, որ ավելի շատ հարիր է միանգամայն այլ ոլորտի, քանի շոու բիզնեսին, ու կստանաք այն, ինչ պայմանականորեն կոչվում է Նանայի ոճ։ Դժվարանում եմ ասել անգամ, թե ինչն է առավել նյարդայնացնում. վառ ու չտեսավարի շատ քսված շրթնե՞րկը, թե՞ մարմնի մնացած մասերից գույնով էապես տարբերվող դեմքը (տոնալ քսուկների պատճառով), բայց մի բան հաստատ է. Նանան իր քյարթությունն ու վուլգարությունն անգամ շպարի միջոցով է կարողանում մատուցել, իսկ ավելի ճիշտ՝ դրա քանակության։

1. Լիկա Սալմանյան

Լիկա Սալմանյանն ինձ հիշեցնում է փոքր աղջկա, ով, տանը մենակ մնալով, մտել է մոր պայուսակի մեջ, գտել այնտեղ կոսմետիկան ու ինչքան ուժ ունի՝ պռտվել։ Էն որ ծնողները տուն են գալիս, մեկ էլ երեխեն դուրս ա գալիս դեմները՝ դեմքի կեսը շրթներկ, ոտքից գլուխ դիմափոշու մեջ թաթախված ու դնովի եղունգ-մեղունգներով։ Լիկայի մոտ իսպառ բացակայում է չափի զգացողությունը, ու նա այնքան արհեստական է, որ նույնիսկ փողոց այսպիսի թարթիչներով ու կուբամետրով քսված շրթներկով ու շպարով է դուրս գալիս։ Սենց որ շարունակի, էս 19 տարեկան աղջիկը մի 5 տարի հետո 47 տարեկանի տեսք ա ունենալու։

Աղբյուրը՝ BlogNews.am 

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին
Ամենադիտված