Տուրկուում հարձակումն ահաբեկչություն են որակել
HeaderՕգոստոսի 18-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում տղամարդու՝ դանակով անցորդների վրա հարձակումն ահաբեկչություն են որակել։ Այս մասին օգոստոսի 19-ին հայտնել է ֆիննական կենտրոնական քրեական ոստիկանությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է, որ միջադեպը նախ հետաքննվել է որպես սպանություն, բայց գիշերվա ընթացքում ստացված լրացուցիչ տվյալներից հետո, այժմ այն որակվում է ահաբեկչության նպատակով գործված սպանություն, ինչպես նաեւ այդ նպատակով սպանության փորձեր։
Հարձակվողը Մարոկկոյի 18-ամյա քաղաքացի է եղել։
Հարձակման հետեւանքով Ֆինլանդիայի երկու քաղաքացի է զոհվել, 8 մարդ վիրավորվել է։