Իսպանիայում ահաբեկչություն իրագործողները եղել են 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբավորման անդամ. El Pais
ՄիջազգայինԲարսելոնում եւ Կամբրիլսեում ահաբեկչություններ իրագործողները 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբավորման անդամներ էին։ Այս մասին հաղորդում է El Pais պարբերականը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ նրանցից 5-ը ոչնչացվել են Կամբրիլսեում ահաբեկչություն իրագործելու փորձի ժամանակ, ներկա պահին երեքը ձերբակալված են, եւս 4-ն ազատության մեջ են։