Իսպանիայի 2 քաղաքներում ահաբեկչություններ են իրականացվել. կա 13 զոհ եւ ավելի քան 100 վիրավոր
HeaderԻսպանիայի երկու քաղաքներում ահաբեկչական հարձակումների հետեւանքով 13 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը տուժել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Բարսելոնում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, հետո անհայտ անձինք անցորդներին վրաերթի են ենթարկել Կամբրիլսեում։
Հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը Կատալոնիայի ոստիկանությունը Կամբրիլսեում վնասազերծելէ հանցագործներին, որոնք պատրաստել են ահաբեկչական ակտը։
Իսպանական մամուլը հաղորդում է, որ ահաբեկիչներն ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել անցորդներին։ Բախվելով ոստիկանական մեքենայի հետ, հանցագործների ավտոմեքենան կողաշրջվել է։ Նրանք փորձել են փախչել, սակայն ոչնչացվել են։
Կատալոնացի իրավապահները հայտնել են, որ հատուկ գործողության ընթացքում 4 ահաբեկիչ է սպանվել, մեկը ձերբակալվել է, սակայն ավելի ուշ մահացելէ ստացած վերքերի հետեւանքով։
Տեղի լրատվամիջոցները պնդում են, որ ահաբեկիչներից մեկի վրա մահապարտի գոտի է եղել. ոստիկանությունը ստուգում է այդ տեղեկությունը։
Ահաբեկչության հետեւանքով Կամբրիլսեում 7 մարդ է տուժել։ Նրանցից երկուսը կրիտիկական վիճակում են։ Վիրավորների թվում են նաեւ ոստիկանության աշխատակիցներ։