Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Գեր լինելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլև՝ վնասակար է առողջությանը. Նորա Գրիգորյանը երեք ամսում ազատվել է 30 կգ ավելորդ քաշից

Life

Բեմադրիչ Նորա Գրիգորյանը երեք ամսում ազատվել է ավելորդ 30 կիլոգրամից, իսկ հաջողության գաղտնիքով կիսվել է Life.panorama.am-ի հետ:
«Ինչպես բոլորը՝ ես էլ ունեմ իմ իդեալական քաշը, որին գումարվեց ուղիղ 37 կիլոգրամ, որից 30-ը՝ միայն հղիության ընթացքում: Իմ իդեալական քաշը 50 կգ-ն է, բայց ես դարձել էի 87 կգ, ինչն ինձ համար պարզապես շոկ էր: Ընդհանուր առմամբ՝ ուտել շատ եմ սիրում, իսկ համեղ ուտել՝ էլ ավելի, սակայն կամքի ուժ դրսեւորեցի եւ որոշեցի՝ ես պետք է նիհարեմ»,- պատմեց Նորան՝ հավելելով.

«Պետք է հիշել՝ գեր լինելը ոչ միայն գեղեցիկ չէ, այլեւ՝ վնասակար է առողջությանը: Ինքս էլ ժամանկի ընթացքում հասկանում էր, որ կարող եմ առողջական լուրջ խնդիրների առաջ կանգնել, եթե չնիհարեմ»:
 

 Նորա Գրիոգրյանը խոստովանեց, որ այն կանանցից չէ, ով իրեն սիրում է յուրաքանչյուր կազմվածքում.

«Ես ատում էի ինձ գեր ժամանակ: Նիհարելու համար պատրաստ էի անգամ հաբեր խմել, միայն թե ազատվեմ ավելորդ քաշից, սակայն, ուրախ եմ, որ հարազատներս արգելեցին գնալ այդ քայլին, քանի որ այդ միջոցները վնասակար են առողջությանը: Իրականում երեխա ունենալուց հետո մինչեւ վեց ամիս կնոջ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում, վեց ամիս անց ավելի հեշտ է նիհարելը: Ես կոչ չեմ անի կանանց սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան, քանի որ ավելորդ քաշը ազդում է առողջության, ինքնագնահատականի եւ հոգեկան աշխարհի վրա: Ինձ մոտ այդ հարցը շատ խիստ էր դրված, ես ամաչում էի բեմ բարձրանալ, զգում էի, որ ծանրացած եմ քայլում, շնչառությունս եւս այն չէր: Կինը պետք է կշռի այնքան, որ իրեն թեթեւ զգա»,- ընդգծեց բեմադրիչը:

Խոսելով նիհարելու միջոցներից՝ Նորա Գրիգորյանը պատմեց, որ շատ տարբերակներ է փորձել.

«Իմ փորձով եմ ասում՝ առհասարկ չուտել չի կարելի: Այն պահից, երբ որոշեցի նիհարել, իմ օրակարգում ջուրը դարձել է գլխավոր բաղադրիչներից մեկը: Օրական խմում եմ մոտ 3 լիտր ջուր, ինչը մաքրում է օրգանիզմը. այն առողջ կյանքի եւ մարմնի բանաձեւն է: Եթե ուզում եմ քաղցր ուտել, ապա մինչեւ ժամը 12:00-ն եմ այն ուտում, կամ դրա փոխարեն մեկ հավկիթ եմ ուտում: Դե իսկ ժամը 17:00-ին էլ լոլիկով ու վարունգով աղցան եմ ուտում եւ դրանով սահմանափակում օրվա սննդակարգս: Մնացած ժամերին միայն ջուր եմ խմում: Իրականում ես շատ դիետաներ եմ փորձել:

Ամենասկզբում սպիտակուցային դիետա փորձեցի պահել, հետո հղիության ընթացքում առաջացած առողջական խնդիրների պատճառով հասկացա, որ դա ինձ վնասում է: Այնուհետեւ սկսեցի հաշվել օգտագործածս սնունդի կալորիաները, բայց եթե սովորաբար նիհարում են՝ չանցնելով 1500 կալորիաների սահմանը, ապա ես չէի անցնում 1000 կալորիայի սահմանը: Սակայն հիմա արդեն կալորիաներ չեմ հաշվում, պարզապես ուտելու ցանկությունս խիստ նվազել է: Արդեն անգամ մոռանում եմ ուտելու մասին: Հիմա աշխատում եմ խմորային ոչինչ չուտել, քաղցրի ցանկությունն էլ հագեցնել միայն սեւ շոկոլոադով եւ ինչպես նշեցի՝ մինչեւ ժամը 12:00-ը: Հյութեր չեմ խմում, մրգերից էլ ուտում եմ միայն խնձոր, մեկ-մեկ էլ՝ ելակ»,- պատմեց նա:

Դիետային զուգահեռ՝ Նորան  դեռեւս չի մարզվում.

«Մինչեւ բժշկի թույլտվությունը չունենամ՝ մարզվելն ինձ արգելվում է մեջքիս խնդրի պատճառով: Սակայն որոշել եմ, երբ ազատվեմ վերջին 7 կգ-ից եւ հասնեմ 50 կգ-ի, անպայման կայցելեմ բժշկի եւ իր ցուցումով կհաճախեմ մարզասրահ»,- նկատեց մեր զրուցակիցը:

 
Զրույցի վերջում Նորա Գրիգորյանը վստահեցրեց.
«Անհնարին ոչինչ չկա, հարկավոր է կամքի ուժ ու ավելի գեղեցիկ եւ առողջ լինելու ցանկություն: Ես ինձ ավելի լիարժեք ու ինքնավստահ եմ զգում, երբ գիտակցում եմ, որ հիմա ոչ միայն ավելի գեղեցիկ ու առողջ եմ, այլեւ կարողացա իմ մեջ գտնել այդ մեծ ուժն ու հրաժարվել ավելորդ քաշից»:

 
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված