«Խոսրովի արգելոցի» հրդեհը մարվել է 13.5 կմ պարագծով. այժմ մարվում է մնացած 2.5 կմ պարագիծը
ՀասարակությունՕգոստոսի 12-ին Խոսրովի անտառի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել եւ մարվել է:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:
Հանգցման աշխատանքների մեջ ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական եւ Զինված ուժերը, ինչպես նաեւ բնակչությունը:
Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները: