Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


Լիլիթ Բաբաuյան. «Երբ իմացա, nր Սաշն ինձ դավաճանել է, շատ hիաuթափվեցի»

Life
Exclusive
Այսօր դերասան Ալեքսանդր Բաբասյանի և կնոջ՝ Լիլիթի ամուսնության 3-ամյակն է։ Այս առիթով Ալեքսանդրն առավոտյան ծաղկեփնջով է արթնացրել կնոջն ու շնորհավորել, իսկ նա, պարզվում է, մոռացել էր, թե այսօր ինչ օր է։ BlogNews-ը շատ անկեղծ զրույց է ունեցել Լիլիթի հետ, որի ընթացքում նա պատմել է ոչ թե այն, ինչ ընտանիքները փորձում են ցույց տալ, այլ այն, ինչ կա իրականում։
— Լիլիթ, ինչպե՞ս ստացվեց, որ մոռացար ամուսնությանդ օրվա մասին։

 

— Մի քանի օր է, այնքան խառն եմ, օրվա ընթացքում 2-3 ժամ եմ քնում և մոռացել էի, թե այսօր ամսի քանիսն է, շաբաթվա որ օրն է։ Հաղորդումս ինձանից շատ ժամանակ է խլում։ Ես ռուսերեն մտածում եմ, հայերեն խոսում և որպեսզի սխալներ թույլ չտամ, անգիր եմ սովորում տեքստերը։

 

Այսօր առավոտյան արթնացա, Սաշը ծաղիկներով եկավ, շնորհավորեց ինձ, անակնկալի եկա։ Ամենայն հավանականությամբ, մենք մի քանի օրից կնշենք մեր օրը։ Ինձ համար էական չեն կոնկրետ ամսաթվերը, ես ձևական բաներ չեմ սիրում. եթե ես այդ պահին չեմ զգում, որ հենց այսօրն է այդ օրը, ձևական չեմ նշի։

 

Գուցե այսօր երեկոյան ինչ-որ տեղ գնանք, սակայն ես ցանկանում եմ՝ օդապարիկում նշենք մեր ամուսնության տարեդարձը։ Չգիտեմ՝ Երևանում կա՞ նման բան, թե՞ ոչ։ Եթե այստեղ չլինի, մի քանի օրից մեկնելու ենք Մոսկվա, այնտեղ գիտեմ՝ ուր կարող ենք գնալ։

 

— Սաշի հետ համատեղ կյանքի 3 տարիների ընթացքում սկսել ես ավելի լավ ճանաչել իրեն։ Ինքը միշտ նշում է՝ շնորհակալ եմ Լիլիթին, որ դիմանում է ինձ, նրա հետ իրականում այդքան դժվա՞ր է։

 

-Դժվար է այնքանով, որ ես և նա տարբեր կերպ ենք նայում աշխարհին։ Դա բնական է, քանի որ ես մեծացել եմ Մոսկվայում, ինքը՝ Երևանում։ Ես չունեմ «օրենքներ», նա ունի։ Ես թեթև եմ նայում՝ ով ինչ կմտածի, ինձ համար կարևորն իմ ընտանիքն ու հարազատներն են, նա՝ ոչ։ Ամենապարզ օրինակը՝ ես դաջվածք եմ արել՝ ամուսնուս և որդուս անունով։ Ես դրանից ո՛չ լավը դարձա, ո՛չ վատը, ուղղակի ուզում էի, որ սրտիս տակ լիներ նրանց անունը։ Նա թույլ չէր տա, որ, օրինակ, ձեռքիս վրա դա անեի, որովհետև բարեկամները, իր ծնողները, գուցե, չհասկանային։ Թեև պիտի նշեմ, որ այս երեք տարվա մեջ Սաշը շատ է փոխվել։ Երեք տարի առաջ ընդհանրապես չէր կարող խոսք լինել տատու անելու մասին կամ նույնիսկ չէր կարող քննարկվել, որ ես շորտ հագնեմ, իսկ այս տարի ինքն էր ինձ համար շորտ գնել։

 

 

Այդ տարբերությունների պատճառով հաճա՞խ եք վիճում։

— Իրականում վեճի շատ լուրջ թեմաներ չեն լինում։ Ես էլ բարդ բնավորություն ունեմ, որովհետև ինքնասածի եմ։ Ծնողներս միշտ ասում են, որ կարծես տղա լինեմ։ Մեր վեճերը մաքսիմում 1-2 ժամ են տևում։ Ինչ-որ վեճի ժամանակ կարող է ասենք՝ ես քեզ համար չեմ, դու ինձ համար չես, բայց դա երկար չի տևում։ Կարող է վիճենք, ամեն մեկս գնանք մի սենյակ կամ դուրս գանք, 1 ժամ հետո վերադառնանք, ու ամեն ինչ առաջվա պես լինի։ Երբեք չի եղել, որ նստենք, երկար հարաբերություններ պարզաբանենք։

-Երեխայի ծննդից հետո Սաշը փոխվե՞լ է։

-Շատ։ Կարելի է ասել՝ 2 տարբեր մարդիկ են։

-Հատկապես ի՞նչ առումով։

-Սաշը շատ է սիրում իրեն։ Հատկապես, երբ մենք նոր էինք ամուսնացել, նա բացի իրենից մարդ չէր տեսնում։ Այդ փուլում դրանից էին գալիս մեր վեճերը, հիմա նրա համար առաջնայինն ընտանիքն է։

Առաջ ինքը կարող էր ընկերների հետ գնալ ռակ ուտելու, ինչ-որ այլ տեղ։ Նա ինձ էլ էր կանչում, սակայն ես այնպիսի բնավորություն ունեմ, որ եթե մարդն ինձ դուր չի գալիս, նրա հետ չեմ շփվում (չեմ սիրում կեղծավոր մարդկանց, իսկ Երևանում այդպիսիք շատ են)։ Երբ արդեն հղի էի, ես էի ասում՝ Սաշ, ես շուտ եմ պառկում քնելու, դու դուրս արի, սակայն նա տեղ չէր գնում։

-Երբ նոր էիք ամուսնացել, շատերը չէին հավատում ձեր ընտանիքի կայունությանը՝ նշելով, որ Սաշը չի կարող ընտանիքի մարդ լինել, շատերը չէին հավատում ձեր անկեղծ սիրուն։ Ինքդ ի՞նչ կարծիք ունես այս մասին։

-Հիմա արդեն ես հասկանում եմ, թե ինչու մարդիկ չէին հավատում։ Հիմա հետ եմ նայում և հասկանում, որ երբ մարդը, ով ապրել է լրիվ այլ կյանքով, ամեն օր մի աղջկա հետ է եղել, հանկարծ ամուսնանում է, նրան չեն հավատում։ Մարդիկ չէին հասկանում՝ ինչո՞ւ նա ամուսնացավ, եթե տարբեր աղջիկների հետ էր։ Չնայած այն ժամանակ ես էլ չգիտեի, որ նա տարբեր աղջիկների հետ էր։ Ես սիրահարված էի, ու աչքերս փակ էին, ոչնչի չէի նայում, մտածում էի՝ ինքն ինձ հավատարիմ է, չի կարող նման բան անել։ Հիմա թեթև եմ նայում դրան, որովհետև հասկանում եմ, որ 30-ամյա տղամարդը չի կարող հավատարիմ մնալ 21 տարեկան աղջկան, ում հետ հեռավորության վրա է շփվում։ Առավել ևս, երբ նա հայտնի է, ու շատ կանայք իրեն սիրում են։

-Իսկ ինչպե՞ս իմացար նրա անհավատարմության մասին։ Դա սկանդա՞լ դարձավ ձեր ընտանիքում։

-Մեր ամուսնությունից մոտ մեկուկես ամիս անց իմացա այդ մասին։ Երբ մենք ամուսնացանք, բում եղավ, մարդիկ անընդհատ վատ բաներ էին գրում, և ես չէի հասկանում՝ ինչու։ Ինձ անանուն էջերից լուսանկարներ էին ուղարկում, նամակագրություններ, սկզբում ես չէի կարդում դրանք, մտածում էի, որ վաղուցվա են, հետո սկսեցի փորփրել այդ ամենն, ու ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ։

Սկանդալ չեղավ, ուղղակի ես շատ հիասթափվեցի իրենից։ Սաշն ինձ համար իդեալական էր, ես իրեն ասացի, որ ստացվում է՝ ես ինքս եմ քեզ հորինել, որովհետև դու այնպիսին չես, ինչպիսին ես էի քեզ պատկերացնում և սառեցի նրա նկատմամբ։ Մենք չէինք վիճել, բայց ինչ-որ բան այն չէր, որովհետև երբ ես հիասթափվում եմ մարդուց, նա կարծես այլևս գոյություն չունի ինձ համար։

Հիմա նա ասում է, որ երբ զգում էր՝ ինչպես եմ սառել, իր համար շատ ցավոտ էր, որովհետև ոչ ոք իրեն չի վերաբերվել այնքան լավ, որքան ես։ Ասում  է՝ ես ինձ ատեցի, որ կարողացա քո հանդեպ այդպես վարվել։ Դրանից հետո նա իրեն ոչ մի ավելորդություն թույլ չէր տալիս, իսկ այդ աղջիկներին այնպես էր վերաբերվում, որ հասկանային՝ ինքն ամուսնացած է, ունի իր ընտանիքը։ Սաշն իր քայլերով, վերաբերմունքով ցույց տվեց, որ փոխվել է։ Նա ամեն տեղ ասում էր, որ ամենաերջանիկ տղամարդն է, որ ես իր կողքին եմ։ Դա ինձ բավական էր։

-Դուք այդ փուլում մեկնեցիք Մոսկվա, ամուսինդ ինչ-որ առումով կտրվեց իր շրջապատից, այնտեղ ապրում էիք ծնողներիդ հետ, ինչը մի փոքր կաշկանդող է։ Այդ ամենն օգնե՞ց, որ նա ավելի շուտ գա դեպի իր ընտանիքը։

-Չէ, ամուսնությունից հետո նա այլևս չէր դավաճանում ինձ։ Ամենամեծ նշանակությունն ունեցավ այն, որ նա զգաց, որ ես հիասթափվում եմ։ Սաշը գիտի, որ եթե ես հիասթափվեմ ու չհավատամ իրեն, կամուսնալուծվեմ ու չեմ մտածի՝ երեխա ունենք, ընտանիքը չքանդենք։

-Խանդո՞տ ես։

-Արդեն չէ։

-Վստահությունդ լիարժեք վերականգնվե՞լ է ամուսնուդ նկատմամբ։

— Այո, հիմա ես շատ վստահ եմ Սաշի հավատարմության վրա։ Ես սկսեցի վստահ լինել այն ժամանակ, երբ հղի էի։ Ես ծանր հղիություն եմ ունեցել. գեր էի, հազիվ էի շարժվում, ամբողջ ժամանակ պառկած էի, գրեթե ոչ մի տեղ չէի գնում, սակայն ինքն ամեն պահ ինձ հետ էր։ Այդ փուլում Սաշի ընկերոջ կինն էլ էր հղի, ընկերն ամեն օր ակումբներ, ժամանցի այլ վայրեր էր գնում, իսկ ինքն ամբողջ օրն ինձ հետ էր։ Միայն երեկոյան աշխատանքի էր գնում, աշխատավայրն էլ մեր տան մոտ էր, գնում էր, բայց անընդհատ զանգում էր, գրում, գալիս էր տուն՝ ինձ քնեցնելու, որովհետև ես մենակ վախենում էի։ Ես հիմա շատ վստահ եմ նրա հավատարմության վրա։ Երբեմն տարբեր աղջիկներ իրեն գրում են, որ սիրում են, պատրաստ են գիշերն նրա հետ անցկացնել և այլն, նա դա ինձ ցույց է տալիս, միասին ծիծաղում ենք։ Հիմա Սաշը լրիվ այլ մարդ է. կարող է իր համար ոչինչ չգնել, կարևորն այն է, որ ես և երեխան ոչնչի կարիք չունենանք։ Մենք շուտով կրկին մեկնելու ենք Մոսկվա, սակայն ամբողջ ժամանակն ինձ հետ է անցկացնում, ոչ թե ընկերների։

-Ինչպե՞ս կարողացար հասնել դրան, դժվա՞ր էր։

-Ես ուղղակի այնպիսին էի, ինչպիսին կայի։ Ես իրեն միայն մի հարցով եմ փոխել. նա «երկաթե» մարդ էր, երբեք ցույց չէր տալիս, որ խիղճ ունի, կարող է խղճալ մարդկանց։ Հիմա արդեն ամեն ինչ այլ է, ինքը միշտ ինձ ասում է, որ սիրում է, որովհետև անգամ եթե ինձ վատություն են անում, չեմ չարանում։

-Երջանի՞կ ես Սաշի կողքին։

Շատ։ Անկեղծ եմ ասում, եթե ես 3 տարի հետ գնամ, նորից կամուսնանայի Սաշի հետ, անգամ եթե նախապես իմանայի, որ մեր ընկերության ժամանակ նա այլ աղջիկների էլ է հանդիպել։ Ես նրա հետ ապրած ոչ մի օրվա համար չեմ ափսոսում, որովհետև նա միշտ կողքիս է և հասկանում է ինձ։ Նույնիսկ եթե մենք կռվում ու հաշտվում ենք, ես զգում եմ, որ նա փորձել է ինչ-որ բան փոխել։

Ես իսկապես երջանիկ կին եմ, որովհետև մեր հարաբերություններն իրական են։ Չկան ձևական բաներ։ Մենք ինչ-որ բաներ չենք անում՝ շրջապատին ցույց տալու համար։ Հաճախ մենք իրար անակնկալներ են մատուցում, սակայն դա չենք հրապարակում, որպեսզի նորից խոսակցություններ չլինեն։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված