Վարդենիսում բնակիչը հրացան է հանձնել, իսկ Իջեւանի մի առանձնատնից 21 փամփուշտ են գտել
ՀասարակությունՈստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 33-ամյա Ռոբերտ Մ.-ն կամավոր հանձնել է «Իժ-43Մ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, անձնագրավորում կատարելու նպատակով, այցելել են 37-ամյա Աղվան Գ.-ի առանձնատուն, որտեղ, պահարանի վրա, հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: