Բորտուղեկցորդուհիների գաղտնի ննջասենյակները` նախատեսված երկարատև չվերթների համար
Life
Բոլորս էլ գիտենք, երկարատև թռիչքների ժամանակ շատ անհրաժեշտ է թեկուզ կարճ ժամանակով ունենալ հանգիստ քնելու հնարավորություն: Իսկ ինչ անեն այդ դեպքում բորտուղեկցորդուհիներն ու օդաչուները:

Երկարատև` ավելի քան 18 ժամանոց ճանապարհորդության ընթացքում նրանք էլ են հոգնում ու հանգստի կարիք ունենում: Այս նպատակով էլ Boeing 777 ր 778 տեսակի օդանավերում նրանց համար առկա է «գաղտնի» հանգստյան գոտի, որը հատուկ նրանց համար հարմարեցված անկյուն է, որտեղ կարող են քնել և հանգստանալ:

Պարզվում է, որ մուտքը օդանավի մյուս ուղևորների համար արգելված է և շատերը նույնիսկ չեն էլ մտածում, որ այդ հատվածում այդպիսի սենյակներ գոյություն ունեն:

bigpicture.ru կայքը այս նպատակով ֆոտոշարք է ներկայացրել, որը մեզ հնարավորություն է ընձեռնում մոտիկից հյուրընկալվել բորտուղեկցորդուհիներին և տեսնել նրանց հանգստյան պայմանները :






Անի Գևորգյան