Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքննությունը կարող է առեւտրային պատերազմի հանգեցնել
HeaderՉինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքննությունը՝ մտավոր սեփականության խախտումների հարցով, կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ «առեւտրային պատերազմի», գրում է China Daily պարբերականը։
Կոմերցիայի նախարարությանն առընթեր միջազգային տնտեսական եւ առեւտրային համագործակցության ինստիտուտի հետազոտող Մեյ Սինյույը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից միակողմանի միջոցառումները «կարող են առեւտրային պատերազմի հանգեցնել»։
Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով ամերիկյան վարչակազմը, հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի նախատեսում է սկսել Չինաստանի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի մտավոր սեփականության իրավունքը խախտելու մեղադրանքով։ Նշվել է, որ Թրամփը ծրագրում է օգտագործել 301-րդ հոդվածը։
Մեյ Սինյույը հավելել է, որ 301-րդ հոդվածը որոշ սահմանափակումներ ունի եւ այն չի ազդի ՉԺՀ-ի տնտեսական զարգացման վրա։