Դավիթաշենում տղամարդու դի է հայտնաբերվել
ՀասարակությունԵրեւանի Դավիթաշեն վարչական շրջանում օգոստոսի 14-ի գիշերը տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը նշեց, որ կեսգիշերին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տիգրան Պետրոսյան փողոցի խանութներից մեկի հարեւանությամբ մոտ 50-60 տարեկան տղամարդու դի կա:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: