Եվրոպայի կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ.Էրդողան
HeaderԱնկարայի և Բեռլինի հարաբերությունները պետք է նորմալանան Բունդեսթագի ընտրություններից հետո: NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Գերմանական Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին:
«Եվրոպայի կողմից քննադատությունը կապված է նրանց ներքին քաղաքականության հետ: Նախկինում դա Ֆրանսիայում և Ավստրիայում էր, հիմա մենք տեսնում ենք, որ Գերմանիան նույնպիսի ռազմավարության է հետևում: Կարծում եմ՝ այդ իրավիճակը կբարելավվի ընտրություններից հետո»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր, որ երկիրը կվերանայի Անկարայի նկատմամբ տնտեսական քաղաքականությունը և իր վարկային ու ներդրումային ծրագրերը Թուրքիայում իրավապաշտպանների ձերբակալության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ը Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին Գաբրիելի հայտարարությունն անվանել է անընդունելի և երկու երկրների հարաբերություններում ճգնաժամը խորացնող: