Փոթորիկը Լեհաստանում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել
HeaderԱնսպասելի փոթորիկը Լեհաստանում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով եվրոպական լրատվամիջոցները։
Զոհվել են երկու աղջիկներ, ովքեր իրենց հասակակիցների հետ հանգստանում էին ամառային ճամբարում։ Ուժեղ քամու պատճառով գիշերը նրանց վրանի վրա ծառեր են ընկել։ Բացի այդ՝ մոտ 20 երեխա վնասվածքներ է ստացել։
Եւս երեք մարդ նույնպես զոհվել է արմատախիլ եղած ծառերի ընկնելու հետեւանքով։
Բացի դրանից փոթորկի հետեւանքով մոտ 500 հազար տներ են հոսանքազրկվել Լեհաստանի հյուսիսային ու հարավային շրջաններում։