Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Գազ չի լինի մինչ երեկո Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ


«Պսակադրությունը շատ բան փոխեց». Աննան` Արամեի խորհրդանշական երազի, դստեր և ամուսնության օրը նշելու մասին

Life

Life.tert.am-ը գրում է . 

Արամեն և Աննա Թովմասյանը 4 տարի է` ամուսնացած են, սակայն նախորդ տարի որոշեցին ստանալ նաև Աստծո օրհնությունը և պսակադրվեցին։ Զույգը շատ էր կարևորում այս արարողությունը` հուսով, որ դրանից հետո բալիկ կունենան։ Իրադարձությունից 1 տարի չանցած ծնվեց Արամեի և Աննայի առաջնեկը` Աննա Մարիան։ Երեկ զույգը տոնել է պսակադրության 1 տարին։ Tert.am Life–ն Աննայի հետ զրուցել է եկեղեցական կարգով ամուսնության և դրանից հետո կյանքի մեծագույն փոփոխության` փոքրիկի ծննդի մասին։

 –Աննաերեկ Ձեր պսակադրության 1 տարին էրինչպե՞ս նշեցիք։

–Արամեն Ուկրաինայում էր, երեկ վերադարձավ Երևան, սակայն երեկոյան հրավիրված էր Արաբոյի հարսանիքին։ Ուզում էինք ընկերներով հավաքվել, նշել, բայց չստացվեց։ Ամեն դեպքում, բալիկին քնեցնելուց հետո մինչև կեսգիշերն անցնելը գնացինք երկուսով նշելու։ Ստացվեց ռոմանտիկ երեկո` առանց որևէ մեկի։

 Ի՞նչ նվեր եք մատուցել իրար։

 –Ես ոչինչ չեմ նվիրել։ Ես հիմա արդարացում ունեմ (ծիծաղում է): Քանի որ տանից դուրս չեմ եկել, ժամանակ չեմ ունեցել, իսկ Արամեն ծաղիկներով եկավ տուն, նաև` մեզ նվերներ էր բերել Ուկրաինայից։

 

Օգոստոսի 20-ը ևս ձեր ամուսնության օրն է։ 4 տարի առաջ հենց այդ օրը զագսումգրանցեցիք ձեր ամուսնությունն ու սկսեցիք ապրել մի հարկի տակ։ Այդ օրն ինչպե՞ս եքնշելու։

–Օգոստոսի 21–ին պատրաստվում ենք մեկնել հանգստի։ Այնտեղ կնշենք մեր օրը։ Արամեն արդեն մատուցել է իր նվերը` գնում ենք  հանգստանալու, ես դեռ պետք է մատուցեմ։

–Աննա, դու և Արամեն 4 տարի է` ամուսնացած եք, սակայն միայն նախորդ տարի պսակադրվեցիք եկեղեցական կարգով։ Հետաքրքիր զուգադիպությամբ հենց դրանից հետո Ձեր ընտանիքում հնչեց սպասված նորությունը, որ բալիկի եք սպասում։ Ի՞նչ խորհուրդ ուներ Ձեզ համար պսակադրությունը։

–Կարծում եմ` զուգադիպություններ չեն լինում, հատկապես, այդպիսի։ Մենք միշտ խոսում էինք, որ պետք է, անպայման,  օրհնություն ստանանք եկեղեցում։ Գիտեինք, որ մեր կյանքում ինչ–որ բան պակասում է, որպեսզի լույս աշխարհ գա մեր հրաշքը։ Որոշեցինք, անպայման, գնալ եկեղեցի։ Մենք  եկեղեցի գնացինք հենց այն հավատքով, որ մեր կյանքում շատ մեծ բան է փոխվելու, և Աստված  չմերժեց մեզ։ Իսկապես, գոյություն ունի Աստծո օրհնության ուժը։ Մենք հավատում ենք այդ ամենին։ Պսակադրությունը շատ բան փոխեց, դրանից հետո իմացանք, որ բալիկի ենք սպասում։

Արամեն շատ էր ուզում արու զավակ ունենալ։ Հիմաերբ ունի աղջիկորին անսահմանսիրում էի՞նչ է ասում այդ մասին։

–Դեռ հղիության ընթացքում, երբ իմացանք երեխայի սեռը, շատ ուրախ էր։ Նա ասաց` ուրեմն աղջիկ պետք է ունենայինք։ Ասում է`երբ իմացանք, որ աղջիկ ենք ունենալու, ինձ համար այլևս կարևոր չէր այն միտքը, որ տղա էի ուզում, ինձ համար կարևոր էր, որ մենք արդեն բալիկի ենք սպասում։ Հիմա, երբ երեխայի շորիկները չեմ հասցնում հագցնել, ասում եմ, ոչինչ կպահեմ մեր մյուս աղջկան կհագցնեմ, ինքն ասում է` եթե Աստված կամենա, երկրորդը տղա կլինի, երրորդը` աղջիկ։ Ինքը շատ ուրախ է, որ աղջիկ ունենք։

–Մայրանալու առաջին օրերին ամեն բան զգացմունքային ֆոնի  վրա է։ Երբ փոքրիկն արդեն երկուսուկես ամսական է, հավանաբար, ավելի լիարժեք ես գիտակցում` ինչ է նշանակում մայր լինել։ Ի՞նչ է փոխել փոքրիկի ներկայությունը ձեր ընտանիքում։

–Շատ մեծ պատասխանատվություն է ավելացել։ Մենք ամեն ինչ անում ենք, որ նա ունենա անհոգ մանկություն, պատանեկություն, մեծանա և հասնի իր նպատակներին։

Ամեն առավոտ արթնանում ենք երեխայի ձայնից ու ամեն անգամ  չենք հավատում, որ նման հրաշք կա մեր տանը։ Նայում ենք ու ասում` մի՞թե նա մեր  բալիկն է։  Մեր աղջիկը մամային ու պապային շատ սպասեցրեց, բայց մեծ երջանկություն բերեց։

–Երեխայի ծննդից հետո կանանց շատ է օգնում մայրական բնազդը, սակայն սկզբնական փուլում լինում է նաև վախ, անփորձություն։ Կարողանո՞ւմ ես ինքնուրույն զբաղվել երեխայի խնամքով։

–Փառք Աստծո, ինձ օգնում են իմ սկեսուր մայրիկն ու մայրիկը։ Ես էլ շատ շուտ սովորել եմ այդ ամենը, մայրական բնազդն ինձ մոտ շատ ուժեղ է աշխատում։ Նույնիսկ, երբ իրենք կողքիս չեն լինում, մեծ հաճույքով  և հեշտությամբ անում եմ ամեն ինչ։

–Ո՞ւմ է  ավելի նման Աննա Մարիան։

–Շատերն են ասում, ինքս էլ շատ եմ նմանեցնում Արամեին։

–Փոքրիկին Արամեի ցանկությամբ անվանակոչել եք Աննա Մարիա, այստեղ կա նաև քո անվան կրկնությունը, ինչո՞ւ այդպես որոշեցիք։

–Աննա անվան ընտրությունը հատուկ չի եղել։ Մենք երկար մտածում էինք` ինչ անուն ենք տալու մեր աղջկան։ Արամեի մոտ լավ է ստացվում երազ տեսնելը, հղիությանս լուրն իմանալուց առաջ էլ էր երազ տեսել, որ հրաշք բալիկ ենք ունենալու։ Այս անգամ էլ էր երազ տեսել, ասաց, որ անունը հստակ լսել է երազում։ Այդտեղ կա մայրիկի անունը, բացի այդ, երկու սրբի անուն է ներառում։ Ստացվեց` երկուսը մեկում։ Այդ հարցն այլևս չքննարկեցինք։

–Իսկ ինչպե՞ս եք դիմում փոքրիկին, Աննա՞, թե՞ Մարիա։

–Հիմա ավելի շատ փաղաքշական դիմելաձևեր ենք ընտրում` քաղցրս, սիրուն աղջիկ, եթե անունով դիմում ենք, Մարիա ենք ասում։ Հաստատ չենք ցանկանա, որ կրճատ ասեն` Աննա, կրկնությունից խուսափելու համար ցանկալի է` Մարիա տարբերակով դիմել։

–Արամեն աշխատանքի բերումով հաճախ է բացակայում տանից։ Հիմա, հավանաբար, ավելի բարդ է հեռու լինելը։ Գրաֆիկը փոփոխության ենթարկվե՞լ է։

–Չգիտեմ` հուրախություն, թե ի տխրություն մեզ, շատ հաճախ է մեկնում արտերկիր, բայց նա ավելի եռանդով է գնում աշխատանքի, երգում, ասում է` ուզում եմ ամեն ինչ անել, որ մեր բալիկն անհոգ մանկություն ունենա։ Բարդ է, քանի որ արդեն երկուսիս է կարոտում, բայց հիմա կան սկայպ, լուսանկարներ ուղարկելու տարբերակներ։ Դա մի քիչ մեղմացնում է կարոտը։

–Աննա, ձեր ընտանեկան զբաղմունքները փոխվե՞լ են։ Այժմ ինչպե՞ս եք կազմակերպում ընտանեկան ժամանցը։

–Հիմա ժամանակս ամբողջությամբ տրամադրում եմ մեր բալիկին։ Երբ նա քնում է, հասցնում եմ անել տնային գործերս։ Երեկոյան գնում ենք զբոսանքի, դա պարտադիր պայման է։

–Արամեն չի սիրում լինել հանրային վայրերում, միանո՞ւմ է զբոսանքներին։

–Դեռ միասին չեն զբոսնել, քանի որ այս շրջանում շատ խառն է` թե՛ առիթներով, թե՛ իր աշխատանքով։  Դեռ չենք հաջողացրել երեքով զբոսնել կենտրոնում, բայց միասին լինում ենք այնպիսի տեղերում, որտեղ մարդիկ շատ չեն։ Գնում ենք լողավազան, որտեղի տարածքում նաև զբոսնում ենք։

 Հետաքրքիր էոր ձեր ընտանիքում ավելի հաճախ դու էիր անակնկալներ մատուցողիդերումսակայն երեխայի ծննդից հետո կարծես ամեն բան փոխվել է։ Պարբերաբարտեսնում ենքոր Արամեն անակնկալ է պատրաստել իր աղջիկների համար։ Ձերընտանիքում ուշադրության պակաս չի եղելայնուամենայնիվԱրամեն ավելի ուշադի՞ր էդարձել։

 –Նա առաջ էլ էր անակնկալներ անում, բայց հիմա ավելի ակտիվ է։ Իր մոտ, կարծես, երկրորդ շնչառություն է բացվել։ Ուզում է ամեն անգամ ինչ–որ բան անել, որ ինձ հաճելի լինի, իսկ դա հաստատ երեխան էլ է  զգում։ Ուրախ աուրան փոխանցվում է նրան։

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից. մանրամասներՀաստ աղիքի քաղցկեղ․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ց զգուշանալԱվելի լավ է սթրիմ անել, քան խմել. Արման Ծառուկյանի կոշտ հակադարձումը ԱդեսանյայինԻրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին․ ՓեզեշքիանԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԲաքվում կայացել է հայ գերիների «գործով» հերթական նիստըՕդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԽոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված «DAF»-ըՀայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվիՔրեական ոստիկանությունը Երևանում ձերբակալել է զինված հետախուզվողիՍոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»Իրանում վերականգնվել է ավիահաղորդակցությունը երկրի ամբողջ տարածքում«Արարատ-Արմենիա» – «Ռիգա» հանդիպման վայրը փոխվել է․ ՉԼՋուր հավաքեք. ջուր չի լինելուGrundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) ԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՊրեմիերա․ Հասմիկ Կարապետյան - «Մի կարոտ»Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումԶավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր Զաքարյան«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներՊատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՄի քանի համայնքներում զենք-զինամթերք է կամավոր հանձնվելԳազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ինՄինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՄեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատԱյն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը Իրազեկում. փորձարկվելու է էլեկտրաշչակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցականների նոր նշանակումներ Եղել են էական խախտումներ, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա․ Արամ ՊետրոսյանԺամանակն է խոսքերից անցնել փաստարկների․ Շիրազ Մանուկյան Նույնիսկ այս մանդատագողությունը Փաշինյանին չտվեց սահմանադրական մեծամասնություն․ Ավետիք ՉալաբյանԱննախադեպ առաջարկ Նիկոլ կեղծարարին. Արեգա Հովսեփյան
Ամենադիտված