Բրազիլական կրքոտ գեղեցկուհիները. միայն տեսնեք, թե ինչ տեսք ունեն «Կլոն» հեռուստասերիալի հերոսուհիները տարիներ անց. ՖՈՏՈՇԱՐՔ
Life2000-ական թվականների սկզբին մեծ հեղինակություն էր վայելում «Կլոն» հեռուստասերիալը: Գրեթե բոլոր դերասանները մեծ մասսայականություն էին վայելում: Արդեն բավականին ժամանակ է անցել,սակայն նրանց դեռ չեն մոռանում: Այսօր Ձեզ կներկայացնենք, թե ինչպես է դասավորվել հեռուստասերիալի ամենափոքր աղջիկների կյանքը: Հեռուստասերիալում Ստեֆանի Ֆեռնանդես դի Բրիտուն հանդես էր գալիս Սամիրայի՝ Լատիֆայի դստեր կերպարով: Այժմ աղջիկն արդեն 30 տարեկան է ու հասցրել է ամուսնանալ ֆուտբոլիստ Ալեշանդրու Պատուի հետ: Սակայն ամուսնությունից ընդամենը 1 տարի անց զույգը բաժանվում է: Ստեֆանին իրեն սնանկ է հայտարարում ու օգտագործում ամուսնու եկամտի 20%-ը: Սակայն Պատուի իրավաբաններին հաջողվում է դերասանուհու պահանջը հասցնել ամսական մինչև 5000 ռեալի: Այժմ դերասանուհին ապրում է նախկին ամուսնու հաշվին, քանի որ կինոստուդիան խզել է դերասանուհու հետ պայմանագիրը:





