Սարի թաղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուշադրության կենտրոնումՍարի թաղի տներից մեկում այսօր՝ օգոստոսի 12-ին հրդեհ է բռնկվել: NEWS.am-ը ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարի թաղի 21-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը եւ չորս մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:17-ին, մարվել՝ 12:30-ին: