Գագիկ Սուրենյանը նոր , ցնցող լուր է հաղորդել. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀասարակությունՕգոստոսի 5-9-ին Հայաստանում դիտվել է խիստ բարձր ջերմային ֆոն, 5 օր շարունակ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկը տատանվել է +40…+41 սահմաններում, օգոստոսի 7-ին Երևանի ցածրադիր գոտում հասնելով +41.8 աստիճանի:
Այդ օրերին օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 5-7 աստիճանով: Այսօր Սև ծովի շրջաններից հանրապետության տարածք նկատվում է սառը օդի ներհոսք, ինչի պատճառով օդի ջերմաստիճանը հանրապետության ամենաշոգ վայրերում ցերեկը չի բարձրանա +36 աստիճանից, առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Օգոստոսի 12-14-ին այդ սառը հոսանքները կնահանջեն և օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 3-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38…+39 աստիճանի, այդ օրերին Հայաստանի ողջ տարածքում տեղումներ չեն լինի