Շվեյցարիայում ձյուն է տեղացել
ՄիջազգայինԴեռևս մի քանի օր առաջ Շվեյցարիայում ամառային շոգ եղանակ էր, սակայն այսօր երկրում ձյուն է տեղացել։ Այս մասին հայտնում է The Local.ch-ը։
Շոգից հետո երկրով անցել է ցուրտ հոսանք, որը բերել է սաստիկ անձրևներ, հատկապես արևմտյան, հարավային և արևելյան մասերում։ Իսկ դրանից անմիջապես հետո սկսվել է ձնաբուք։