Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ Հայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Մեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը


ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կազդեն ՀՀ կոնկրետ ձեռնարկությունների վրա, Արևմուքում ՀՀ պաշտոնյաների ներդրումները նրանց վրա ճնշում գործադրելու լծակ կդառնան. Բ. Ասատրյան (տեսանյութ)

Միջազգային

Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը տնտեսագետ Բագրատ Ասատրյանին չի զարմացնում: Նա Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե պատժամիջոցներով աշխարհը ՌԴ-ին հասկացնում է, որ միայն հումք վաճառելով  նման մեծ պահանջներ չես կարող դնել ու աշխարհակարգ խառնել: 

«Աշխարհն ասում է, որ առանց քեզանից ինչ-որ բան ներկայացնելու, միայն հումք վաճառելով, խոսել աշխարհի հետ այնպես ինչպես հիմա ՌԴ-ն փորձում է խոսել, սխալ է: Աշխարհն ասում է՝ տղաներ, ձեր վերմակի, իրական ուժի չափով խոսեք աշխարհի հետ ու աշխարհին ընդունված լեզվով», -ասաց Ասատրյանը:

Տնտեսագետը գտնում է, որ այս խնդիրն անհետևանք չի լինի նաև Հայաստանի համար, քանի որ ՀՀ–ն ՌԴ-ի հետ միասնական տնտեսական տարածք է: Նա նկատեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հայկական կողմը հույս ուներ, որ օգտվելու է միասնական հնարավորություններից, որ ՌԴ-ից ներդրումներ են լինելու, որ մեր հայրենակիցներ այնտեղ աշխատելու են և այլն:

«Այս ակնկալիքների կատարումն, իհարկե, դժվարանում է: Կարծես թե մենք այսօր դեռևս խնդիրներ չունենք, քանի որ ՀՀ ներգրաված չէ որևէ լուրջ նախագծի մեջ, որով դուրս էր մղվում դեպի Արևմուտք: ՌԴ-ի և արտաքին աշխարհի խնդիրները կազդեն ՀՀ կոնկրետ ձեռնարկությունների վրա, օրինակ՝ «ՀայՌուսգազարդ»-ի և այլն: Սակայն միջնորդավորված ազդեցություններ կլինեն, օրինակ՝ տրանսֆերտների մասով, քանի որ տատանումներ կլինեն այս ոլորտում»,- նշեց բագրատ Ասատրյանը:

Տնտեսագետը նկատեց, որ ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումը անմիջապես կազդի շինարարության վրա,  իսկ դա այն ոլորտն է, որտեղ աշխատում են ՀՀ քաղաքացիները: Ասատրյանը գտնում է, որ պատժամիջոցներից կտուժի նաև սպասարկման, առևտրի ոլորտը, որտեղ նույնպես ՀՀ քաղաքացիների մասնակցություն կա:

«Այս պատժամիջոցների մեջ մեկ-երկու տարրեր էլ կային, որոնք վերաբերում էին պաշտոնյաներին, պետական ձեռնարկությունների կառավարմանը մասնակից անձանց գործունեությանը: Տարր կար, որը վերաբերում էր նրանց մերժմանը արևմտյան երկրներում, այստեղ ազդեցություն կլինի նաև մեր հայ առանձին պաշտոնյաների ազատ դրսևորման վրա: Այսօրվա իշխողները գողանալուց պետք է մտածեն, թե այդ գողացված գումարներն ուր  պետք է տանեն: Չեմ ցանկանում բամբասանքի մակարդակի իջեցնել, բայց կարծում եմ, որ ճշմարտության հատված կա, որ այս կամ այն պաշտոնյան գույք է ձեռք բերել ԱՄՆ-ում, ներդրում է արել արևմտյան երկրներում և այլ, այս մասով կա հարցադրում, որոնք կօգտագործվեն: Սա լծակ էլ լինելու ՀՀ պաշտոնյաների վրա ճնշում գործադրելու»,- ընդգծեց  տնտեսագետը:

Ինչ վերաբերում է «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին և այն տեսակետին, որ ՀՀ-ն ԵՄ ապրանք արտահանելու համար չի համապատասխանում ստանդարտներին, Ասատրյանը պատասխանեց, թե այդ տեսակետն այդքան էլ չի համապատասխանում իրականությանը:

«Մեր արտահանման հիմնական ուղղությունն այսօր էլ ԵԱՏՄ-ն չի, մնում է Եվրոպան: Սա չմոռանանք: Մենք, ցավոք, այնպիսի մի արտադրանք չենք արտահանում, որ անհանգստանանք: Հումք ենք արտահանում, որի որակի խնդիրը բարձր, ցածր չի լինում… Մենք դեռ չունենք եվրոպական շուկաների հետ պրոբլեմ, ծավալների իմաստով, որ ասենք անհնար է»,-ասաց Բագրատ Ասատրյանը:

Վերջինս համամիտ չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանի «սև օրը կսկսվի», եթե մեր երկիրը դուրս գա ԵԱՏՄ-ից: Բագրատ Ասատրյանի գնահատմամբ՝ չկայացած միավոր է և շարունակում է գործել որպես քաղաքական նախագիծ:

«Այսինքն, այս միասնության բովանադակությունը, նախ և առաջ, քաղաքական է: Բերեք աշխարհի քարտեզը դրեք, հինգ հարևանների միջև տնտեսական հարաբերությունները, կտեսնեք՝ ավելի խորն են: Կեղծիք է հայ պաշտոնյաների այն զգուշացումները, թե այս կառույցին անդամակցությունը դադարեցնելու դեպքում կհետևեն քաղաքական ու տնտեսական «պատժամիջոցներ», գազի սակագնի ավելացում: Կեղծիքների շարան է գնում, ահաբեկումներ: Գազը գինը այն է, թե քաղաքացին ինչքան է վճարում դրա համար: Էս է գազի գինը: Թե ինչքանով է 100 տոկոսանոց ռուսական սեփականություն հանդիսացող «Հայռուսգազարդ»-ը հաշվեկշիռ ներառում, ինձ, ձեզ չպետք է հետաքրքրի»,-ասաց նա:

Ասատրյանը հարցադրում արեց՝ ՀՀ շարքային քաղաքացին գիտի՞, որ Հայաստանը ամենաթանկ երկիրն է՝ Հյուսիսային Կովկասից մինչև հարավ՝ Պարսկաստան:


Մանրամասները ՝ տեսանյութում:

Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելուԵրևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց, նրանց մոտ նկատվել է հազՀունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելուՎարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացիԸնտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՄինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԱվետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Քաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Ապարանում Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակԼանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջՀայտնի է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտը․ սուպերհամակարգիչը թարմացրել է վարկանիշը Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումՓաշինյանն ու Հնդկաստանի վարչապետը շնորհավորական ուղերձներ են հղել միմյանց Պարեկներին կաշառք առաջարկած 65-ամյա տղամարդը ձերբակալվել է Ասել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՄեկնարկել են Ծովակ-Վարդենիս ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Երևանի` ՀԱՊԿ-ին հետագա անդամակցության հեռանկարը մանրակրկիտ քննարկման առարկա կդառնա. ՀԱՊԿ Մշտական խորհրդի նախագահ Ֆրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑՏարադրամի փոխարժեքն այսօր Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը
Ամենադիտված