Թուրքիան դեմ է հանդես եկել Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին
HeaderԹուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան հավանություն չի տալիս ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին, դրանք վնաս են հասցնում թուրքական տնտեսությանը։
«Թուրքիան ինքնին շատ է տուժել պատժամիջոցներից նախկինում։ Մեր հարևանների ու գործընկերների դեմ պատժամիջոցները ծանր վնաս են հասցրել մեր տնտեսությանը։ Այդ իսկ պատճառով մենք հավանություն չենք տալիս դրանց։ Մենք փնտրում ենք խնդիրների լուծման այլ միջոցներ։ Այդ իսկ պատճառով մենք չմիացանք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին և նախընտրում ենք քաղաքական փոխգործակցություն»,- ասել է Չավուշօղլուն IHA գործակալության հետ հարցազրույցում։
«ՌԴ-ն ու ԱՄՆ-ն միմյանց դեմ պատժամիջոցներ են կիրառում, քանի որ ամերիկյան պատժամիջոցները բացասաբար են ազդում ԵՄ-ի վրա։ Մենք փորձում ենք լուծել բոլոր խնդիրները երկխոսությամբ, որպեսզի չխորտակվենք այդ ջրապտույտներում»,- հավելել է նախարարը։