Սյուզի Մելքիյանը ամառային առօրյա դիմահարդարման համար մասնագիտական խորհուրդներ է տալիս
LifeLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի, դիմահարդար Սյուզի Մելիքյանը Life.panorama.am-ի հետ զրույցում այսօր իր մասնագիտական խորհուրդները հայտնեց ամառային առօրյա դիմահարդարման վերաբերյալ:
«Որպես դիմահարդար առաջին խորհուրդը, որ կտամ, առօրյայում տոնային քսուքից հրաժարվելն է: Հատկապես ամռանը տոնային քսուկը կարելի է փոխարինել թեթեւ դիմափոշիով, քանի որ տոնային քսուքները դեմքի համար այնքան էլ օգտակար չեն»,- նշեց դիմահարդարը:
Առօրյա դիմահրադարման շեշտադրումներից մեկը մասնագետը համարում է հոնքերը. «Թե առօրյայում, թե երեկոյան դիմահարդարման ժամանակ ես խորհուրդ եմ տալիս ընդգծել հոնքերը: Վերջին շրջանում նորաձեւ են հաստ հոնքերը, ինչը եթե բնականից չկա, կարելի է ստանալ հատուկ մատիտների կամ ստվերաներկերի միջոցով, բայց անպայման պետք է այդ հարցում պահպանել չափը եւ հասկանալ, թե որքանով են հաստ հոնքերը համահունչ տվյալ դիմագծերին: Հոնքերը կարող են ամբողջովին փոխել դեմքը՝ երբ հոնքերը հարդարված են, կինը առավել խնամված տեսք է ունենում»,-նկատեց Սյուզի Մելիքյանը:

Ամառային առօրյա դիմահարդարման համար Սյուզին կարեւորեց նաեւ ստվերաներկերի ընտրությունը. «Ես առաջարկում եմ ամռանը ստվերաներկեր ընտրելիս հրաժարվել մուգ եւ խիտ գույներից: Այս ընթացքի տենդեցների շարքում են մարմնագույնը, բաց շոկոլադե եւ շոմպայնի երանգները»,-նշեց նա եւ հավելեց.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ