Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


Երևանում հայրը մի քանի անգամ բռնաբարել, խոշտանգել է իր 15-ամյա դստերը՝ նախապես նրան «զարգացնելով» «պոռնո» ֆիլմերի համատեղ դիտումներով

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

43-ամյա Արթուրին մեղադրանք էր առաջադրված իր անչափահաս՝ 15 տարեկան աղջկան մի քանի անգամ բռնաբարելու համար: Արթուրը կալանքի տակ էր 2014 թվականի օգոստոսի 12-ից:

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ 2013 թվականի դեկտեմբերին և 2014 թվականի մայիս-հունիս ամիսներին Արթուր Հ.-ն իրենց տանը 16 տարին չբոլորած դստեր նկատմամբ պարբերաբար կատարել է անառակաբարո գործողություններ՝ պոռնկագրական տեսաֆիլմեր ու նկարներ է ցուցադրել, սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ «լկտի զրույցներ է տարել, անպարկեշտ կերպով հպվել է նրա մարմնի տարբեր մասերին, շոյել է սեռական օրգանները…»:

Բացի այդ, 2014 թվականի հունիս-հուլիսին Արթուր Հ.-ն խոշտանգել է անչափահաս, իրենից նյութական կախվածության մեջ գտնվող նույն դստերը՝ նրան «պարբերաբար ծեծելու, հոգեբանական առումով ջերմորեն կապված անձանց հետ աղջկա շփումները երկար ժամանակով սահմանափակելու և արգելելու միջոցով, ուղղակի դիտավորությամբ բազմանգամյա ցավ, մարմնական ու հոգեկան երկարատև տառապանքներ է պատճառել նրան»:

2014 թվականի հուլիսի կեսերին Արթուր Հ.-ն իր անձնական մեքենայով ամայի տարածք է տարել դստերը, «նրա հետ կենակցելու անմիջական նպատակ հետապնդելով, նրա կամքին հակառակ ու բռնություն գործադրելով…՝ ձեռքերից բռնելով, բերանը փակելով, սպառնալիքներ տալով»՝ սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դստեր հետ:

Մի քանի օր անց Արթուր Հ.-ն դստերը բռնաբարել է իրենց բնակարանում: Եվս մի քանի օր անց իրենց բնակարանում մեկ անգամ էլ է բռնաբարել աղջկան:

Արթուր Հ.-ին մեղադրանք է առաջադրվել երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ինչպես նաև 142 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 119 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերով:

Արթուր Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ընտանիքի հետ հիմնականում հաշտ է ապրել: Երբեմն կնոջ հետ վեճեր է ունեցել կենցաղային հարցերով:

2014 թվականի ապրիլին իմացել է, որ կրտսեր դուստրը՝ Ալվարդը (անունը փոխված է), համացանցով շփվում է «Պաշ» անունով մի տղայի հետ, ով բնակվում էր իր ավագ դստեր ու նրա ամուսնու ընտանիքում:

Ինքը նկատել է, որ ավագ դուստրը այդ տղայի հետ նույնիսկ ամուսնու բացակայությամբ քնում է նույն սենյակում: Դրա համար դիտողություն է արել դստերը, իսկ նա սպառնացել է, որ եթե Պաշի հետ կապված նորից դիտողություն անի, իր համար լավ չի լինի:

Ինքը փեսայի հետ էլ է խոսել, բայց նա ասել է, թե դա իրենց անձնական գործն է, թող ուրիշներին չհետաքրքրի:

Ինքը չի հաշտվել ավագ դստեր վարքագծի հետ, անընդհատ նախատել է նրան, իսկ նա սպառնացել է, թե իր «գլխին սարքելու է»:

Ավագ դուստրը իրեն տվել է ամենավերջին հայհոյանքները:

Ահա թե ինչու ինքը կրտսեր դստերը՝ Ալվարդին, թույլ չի տվել, որ նա շփվի ավագ քրոջ հետ, գնա նրանց տուն: Բացի այդ՝ այնտեղ է եղել Պաշը, ում հետ Ալվարդը համացանցով սիրային գրագրություն էր անում: Երբ ինքը նկատել է դա, Ալվարդին ստիպել է, որ փակի «Օդնոկլասնիկի» կայքում բացած անձնական էջը:

2014 թվականի մարտից մինչև մայիս ինքն աշխատել է Ռուսաստանում:

Հայաստան վերադառնալուց հետո ավագ դստեր հետ իր հարաբերությունները շարունակել են լարված մնալ: Ինքը զգացել է, որ դարձել է դստեր «թիվ մեկ թշնամին», իր դիտողությունները նրան հանել են հունից:

Ինքը շատ ավելի է զայրացել, երբ ավագ դուստրը Ալվարդին օրերով պահել է իրենց տանը, այն էլ՝ Պաշի հետ նույն հարկի տակ: Ավագ դուստրն իրեն ասել է, թե լավ է անում…

2014 թվականի հուլիսի18-ին ինքը պայմանավորվել էր Ալվարդի հետ, որ տուն կգնա ու նրա հետ դուրս կգան՝ շալվար գնելու: Ինքը տուն է գնացել, բայց Ալվարդը տանը չի եղել:

Կնոջը հարցրել է՝ ո՞ւր է Ալվարդը, կինը պատասխանել է, թե չգիտի:

Ինքը երեք ժամ շարունակ իրենց քաղաքում փնտրել է դստերը, չի գտել:

Երեկոյան գնացել է ավագ դստեր տուն: Մեղադրել է, որ նա կապ ունի Ալվարդի անհետացման հարցում:

Ինքը ցանկացել է ոստիկանությունում հայտարարություն տալ, որ Ալվարդը կորել է, կինն ու մայրը չեն թողել, ասել են՝ աղջկա անունը վատ ձևով դուրս կգա…

Հուլիսի 28-ին պարզել է, որ Ալվարդը քրոջ տանն է: Զանգահարել է ավագ դստերը, ջղայնացել է նրա վրա, վիճել է նրա հետ, ասել է՝ Ալվարդին պիտի տանի բժշկական ստուգման…

Ավագ դստեր ու նրա ամուսնու հետ ինքը խոսակցություն է ունեցել նաև առանձին տեսակցության ժամանակ, ամայի վայրում: Մի քանի անգամ հարվածել է փեսայի դեմքին: Նա էլ իրեն ճանկռել է: Ինքն ընկել ու վնասել է ծունկը:

Իսկ երբ տուն է վերադարձել, իմացել է, որ իր աղջիկները դիմել են ոստիկանություն և «շառ են արել» իր վրա: Իր կարծիքով՝ նրանք այդպես են արել, որ ազատվեն իրենից ու ազատ կյանք վարեն: Փոքր աղջիկն ընկել է ավագի ազդեցության տակ: Ինքը կրտսեր դստերը չի ծեծել, մարմնական, հոգեկան տառապանքներ չի պատճառել: Հնարավոր է՝ դաստիարակչական ձևով մի հայրական ապտակ հասցրած լինի…

Դատարանում Արթուր Հ.-ն ասել է՝ այո, ինքը ծեծել է Ալվարդին, քանի որ նա սոցիալական կայքերում շփվում էր ավագ դստեր տանն ապրող Պաշի հետ: Վերջինիս ինքը չի հավանել, դեմ է եղել նրանց հարաբերություններին: Ինքը «դաստիարակչական ապտակներ է հասցրել» Ալվարդին, ինքը նրա նկատմամբ անբարո գործողություններ չի կատարել: Դատարանից Արթուրը խնդրել է արդարացման դատավճիռ կայացնել:

1999թվականի սեպտեմբերին ծնված անչափահաս տուժող Ալվարդը հայտնել է, որ դպրոցական է: Հայրը նախկինում դատապարտված է եղել: Իր դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են մայրը, ավագ քույրը, տատիկը:

Քույրը ամուսնացել է 2012 թվականին:

Իրենց ընտանիքում մշտապես եղել անհաշտ հարաբերություններ: Հայրն ու մայրը հաճախ են վիճել իրար հետ:

Հայրը միշտ շատ խիստ է եղել իր նկատմամբ, արգելել է խաղալ կամ այլ կերպ շփվել բակի տղաների հետ, չի թողել, որ տանից մենակ դուրս գա: Պատահել է՝ գնացել է խանութ ու մի քիչ ուշացել է՝ հայրը ծեծել է դրա համար: Նա իրեն չի թույլատրել նաև ընկերուհիների հետ շփվել:

Ինքը հորը չի սիրել, վախեցել է նրանից:

2013 թվականի դեկտեմբերին եղել են դեպքեր, երբ հայրն իրեն կանչել է ննջասենյակ՝ իբր առանձին խոսելու: Նա դուռը փակել է, նստել է իր կողքին, բջջային հեռախոսով իրեն ցույց է տվել պոռնովիդեոներ:

Ինքը չի ցանկացել նայել, գլուխը շրջել, թքել է: Հայրն ասել է, թե վիդեոների գործողությունները վերջում իր հետ է անելու, ցուցադրում է, որ ինքը սովորի: Այդ վիդեոները ցուցադրելու ժամանակ հայրը շոյել է իրեն, հպվել իր մարմնին:

Հայրը սպառնացել է, որ եթե ինքն այդ մասին մեկնումեկին ասի, նա այդ անձին վնաս կտա:

2014 թվականի մայիսին Ռուսաստանից վերադառնալով՝ հայրը իրեն մի քանի անգամ նորից պոռնովիդեոներ է ցուցադրել, անպարկեշտ թեմաներով զրուցել է իր հետ, հպվել է մարմնին, շոյել է: Հայրը ստիպել է, որ ինքը նայի վիդեոները:

Հուլիս ամսին՝ ինքը կոնկրետ օրը չի հիշում, հայրը հորաքրոջ որդուն մեքենայով տուն տանելու ժամանակ իրեն ձայն է տվել ու ստիպել է մեքենա նստել: Ինքը վախեցել ու նստել է:

Հորաքրոջ տղային տուն են տարել: Հետո մի ամայի տեղ հայրը ստիպել է, որ ինքն անցնի մեքենայի հետևի նստատեղ, նա էլ նստել է իր կողքին, զոռով հանել է իր շորերը՝ գոտկատեղից ներքև: Իր հետ սեռական հարաբերություն է ունեցել՝ ասելով, թե այնպես անում, որ կուսաթաղանթը չվնասի: Սերմնահեղուկը թափել է իր ոտքերին… Մեքենայի միջից մի կարմիր շոր է հանել, ասել է՝ մաքրի սերմնահեղուկը: Այդ շորի կտորը նա հետո մեքենայի պատուհանից դեն է նետել:

Իրենք հագնվել ու վերադարձել են տուն: Հայրը սպառնացել է, որ ինքը ոչ ոքի չասի: Ինքը վախեցել ու բան չի ասել:

Մի քանի օր հետո ինքն ու հայրը տանը մենակ են եղել: Հայրը նույն բանը իր կամքին հակառակ արել է՝ իրեն գցելով մահճակալի վրա:

Մի անգամ էլ է դա կրկնվել, երբ տանը դարձյալ մենակ են եղել:

Իսկ երբ հաջորդ անգամ հայրն իրեն ասել է, որ շորտիկ հագնի, քանի որ միասին տեղ են գնալու, ինքը տանից փախել ու գնացել է ամուսնացած քրոջ տուն: Քրոջը մանրամասն պատմել է կատարվածը: Սկզբում մտածել են՝ ոստիկանություն չհայտնեն, խղճացել են հորը: Բայց իրեն փնտրելու ժամանակ հայրը եկել է քրոջ տուն, սպառնացել է: Քույրն էլ վրդովվել ու զանգել է իրավապահներին:

2014 թվականի սեպտեմբերի 19-ին տուժող Ալվարդը լրացուցիչ ցուցմունք է տվել՝ ասելով, թե ինքը ստել ու վարկաբեկել է հորը՝ նրա վրա զայրացած լինելու պատճառով:

Հոր վերաբերմունքից ինքը զզվել էր, նա չէր թողնում ոչ ոքի հետ շփվել: Ինքը փախել է ավագ քրոջ տուն, նրան խաբել, սուտ բաներ է պատմել, իբր հայրը իր նկատմամբ վատ բաներ է արել: Սկզբնական ցուցմունքը տալու ժամանակ ինքը «լցված է եղել» հոր նկատմամբ, սուտ ցուցմունք է տվել հոր դեմ: Հետո իր «խղճի վրա ազդել է»: Եթե իր ասածները ճիշտ լինեին, ինքը հենց առաջին անգամից հետո կդիմեր ոստիկանություն:

Հետագա ցուցմունքներում էլ Ալվարդը նշել է, թե հոր նկատմամբ ատելություն է զգացել, հայրը ծեծել է իրեն, արգելքներ է դրել իր առաջ, ինքը ցանկացել է հորից հեռու լինել, չի իմացել՝ ինչ ձևով ազատվի հորից: Չի մտածել, որ հորը կկալանավորեն: Հետո է հասկացել, որ չի կարելի ոստիկաններին ստել:

Ինքը չի ցանկանում, որ հայրը իր սուտ ցուցմունքով դատվի: Հայրը դաժան է եղել նաև մոր ու ավագ քրոջ նկատմամբ…

Գործի նախաքննության ավարտական փուլում Ալվարդը դիմում է հասցեագրել մարզի դատախազություն, պնդել է, որ հայրը միայն ծեծել է իրեն, ուրիշ ոչինչ չի արել…

Դատարանում Ալվարդը նշել է, որ ստել է, սխալ ցուցմունքներ է տվել՝ հորը մեղադրելով: Խնդրել է իրեն ներել սուտ ցուցմունքներ տալու համար, չպատժել ու ազատ արձակել հորը:

Ալվարդի օրինական ներկայացուցիչը՝ նրա մայրը, դատարանում հրաժարվել է ամուսնու դեմ ցուցմունքներ տալուց: Միայն ասել է, թե Արթուրը խիստ հայր է եղել, ծեծել է աղջիկներին: Ինքը նախաքննության սկզբում հավատացել է Ալվարդի ասածներին, հետո Ալվարդն իրեն ասել է, որ ստել է, հորից վիրավորված է եղել…

Դատարանում հետազոտվել են Արթուրի ու նրա դուստրերի առերես հարցաքննությունների արձանագրությունները՝ աղջիկները պնդել են, որ հայրը կրտսեր դստերը ոչ միայն ծեծել, նաև սեռական բռնության է ենթարկել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Ալվարդի կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ: Դատաբժիշկը, ելնելով կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքային առանձնահատկությունից, եզրակացրել է, որ չի բացառվում՝ սեռական հարաբերություն ունենալու հնարավորությունը՝ առանց կուսաթաղանթի անատոմիական ամբողջականությունը խախտելու:

Արթուր Հ.-ի հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են «Էրոտիկա» անվանումով բազմաթիվ ֆայլեր:

Նրա մեքենայի պաստառի վրա հայտնաբերվել է հետք, որը կարող էր Արթուրի սերմնահեղուկից առաջանալ:

Դատարանը հաստատված է գնահատել Արթուր Հ.-ին առաջադրված բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ երեք դրվագով հարազատ դստերը բռնաբարելու մեղադրանքը:

Արթուր Հ.-ն վերջին հաշվով դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալ Արթուրն ու տուժողը՝ նրա դուստրը:

Երկուսի պահանջն էլ նույնն էր՝ դատավճիռը հիմնված է ամբաստանյալի դստեր սուտ ցուցմունքի վրա, ամբաստանյալն անմեղ է, պետք է մեղադրական դատավճիռը բեկանել, կայացնել արդարացման դատավճիռ կամ գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով «հետքննության»:

Վերաքննիչ դատարանում նշանակված առաջին նիստը հետաձգվել էր՝ տուժողի օրինական ներկայացուցչի՝ մայրիկի՝ դատարան չներկայանալու պատճառով:

Տուժող աղջիկը դատարանին պարզաբանել էր, թե մայրը աշխատում է, չի կարող ժամանակ գտնել ու մերձմայրաքաղաքային բնակավայրից ներկայանալ վերաքննիչ դատարան:

Դատարանը պարզաբանել էր, որ որպես անչափահաս տուժողի օրինական ներկայացուցիչ՝ մայրը պարտավոր է ներկայանալ դատարան:

Դատական այս նիստին մայրուաղջիկ ներկայացել էին ու պնդեցին, թե աղջիկը, զայրացած լինելով հոր վրա, նման սուտ հաղորդում է տվել:

Բայց թե ինչպես է անչափահաս աղջիկը, ում կուսաթաղանթը նույնիսկ խախտված չէ, բռնաբարության ու անառակաբարո գործողությունների բազմաթիվ մանրամասներ նշել ու չբավարարվելով մեկ դրվագով՝ ինչու է ներկայացրել նույն հանցավոր արարքի մի քանի դրվագներ, հիմնավոր պարզաբանում չտրվեց:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց բերված վերաքննիչ բողոքները՝ հաստատված գնահատելով Արթուր Հ.-ի մեղքը առաջադրված բոլոր մեղադրանքներում:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 10 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Նյութի աղբյուրը՝ 1in.am

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ումԱՄՆ-ում անկախության օրվա առիթով արված հրավառությունը ինքնաթիռ է վնասելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում վաղը լույս չի լինիՖրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կարլիեն միացել է «Արարատ-Արմենիա»-ինՎերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը․ հատուկ տեխնիկայի միջոցով բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատվածՖրանսիայում թանգարանի հերթական հանդուգն կողոպուտը․ գողացել են մոտ 20 զարդ՝ 4 մլն եվրո արժողությամբՏարոն 4 թաղամասից կենդանու կողմից ստացված վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու մարմին«Դոմոդեդովո» օդանավակայանը ժամանակավորապես փակ էԿցրտի՞․ ի՞նչ եղանակ է կանխատեսվում հուլիսի 6-ից 10-ըՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին
Ամենադիտված