Ծնվել է Արմուշի երկրորդ երեխան
LifeBlogNews.am-ը գրում է.
Այսօր առավոտյան ծնվել է հումորիստ Արմուշի երկրորդ որդին։ BlogNews.am-ի հետ զրույցում հայրիկն ասաց, որ արդեն հանդիպել է փոքրիկին։ «Շատ փոքր մարդուկ է, դեռ չեմ կարող ասել՝ ում է ավելի նման»,- նշեց նա։

Հումորիստը նշեց, որ հիմա ավելի գիտակցված է հասկանում, որ կրկին հայր է դարձել։ «Դարձա վաստակավոր հայր։ Թեև առաջին անգամ չեմ հայր դառնում, սա ինձ համար նորություն է՝ կյանքի նոր փուլ։ Շատ լավ զգացողություններ ունեմ»,- ասաց նա ու հավելեց, որ իր առջև կրկին նոր խնդիր է դրված՝ մեծացնել լավ մարդ։
Ավելի վաղ BlogNews.am-ի հետ հարցազրույցում Արմուշն ասել էր, որ ցանկանում էր երեխային Ջորջիկ անվանել, սակայն իրեն համոզել են հրաժարվել այդ մտքից ու ընտրել են Միքայել անունը, իսկ այսօր փոքրիկին տվել են Էդուարդ անունը. «Դեմքին նայեցի, հասկացա, որ ո՛չ Ջորջիկի էր նման, ո՛չ Միքայելի։ Էդուարդ անվան հետ կինս՝ Լուսինեն էլ էր համաձայն։ Մեծ ուրախությամբ համաձայնեց ու ասաց, որ ինքն էլ չի տեսնում ո՛չ Միքայել, ո՛չ էլ Ջորջ»։

Հումորիստի ավագ որդին՝ Դանին, ով անհամբեր սպասում էր եղբոր ծննդին, դեռ չի հանդիպել Էդուարդին։
Արմուշը դեռ չի նշել որդու ծնունդը։ «Հիմա իրենց անհրաժեշտ հարցերն եմ լուծում։ Սկզբում պետք է ապահովեմ կնոջս և որդուս կոմֆորտը, հետո՝ տղաների լյարդի հարցը։)»,- ասաց նա ու հավելեց, որ կինն իրեն լավ է զգում։
BlogNews.am-ը շնորհավորում է Արմուշին և անհոգ մանկություն մաղթում փոքրիկ Էդուարդին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի