Նազենի Հովհաննիսյանը ամուսնանու՞մ է
LifeԸնկերներիցս մեկը զանգել էր ինձ ու, սովորության համաձայն, օրվա իր յուրօրինակ ամփոփումն էր ներկայացնում ու վերջում ասաց՝ «Հաջորդն ամուսնանալու է Նազենի Հովհաննիսյանը»:
Արմեն Սմբատյանի և ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի դստեր՝ Հասմիկի հարսանիքին ու արարողության ամենահետաքրքիր ու հատկապես չամուսնացած աղջիկների համար ամենասպասված պահի՝ հարսնացու ծաղկեփունջի նետման ժամանակ «ժպտացել է» Նազենի Հովհաննիսյանի բախտը:
Հենց նա է բռնել ծաղկեփունջն ու արժանացել բոլոր ներկաների գնահատանքին ու շնորհավորանքներին: Ի դեպ, Նազենին խոստովանել է, որ իր կյանքում առաջին անգամ է նման դեպք պատահել…
Ժողովրդական ավանդույթները պատահական ու կեղծ չեն լինում, այնպես որ ընկերս դեռ երկար ինձ համոզում էր՝ «կտեսնես՝ Նազենին շուտով ամուսնանալու է»:
Անկեղծ եմ ասում՝ ցանկացա… ու , թեկուզ հազար հոգի ավելորդ համարի իմ այս տողերը, անկեղծ էր նաև ընկերոջս ոգևորված պատմածը շարադրելու ցանկությունս: