Մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր ձիթապտուղ ուտել
Ուշադրության կենտրոնումՁիթապտուղը ամենօգտակար մթերքներից է համարվում, որը պետք է ամենօրյա սննդում ներառեն բոլոր նրանք, ովքեր ուզում են առողջ լինել եւ երկար ապրել:

Ձիթապտուղը մեծ քանակությամբ օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ եւ բարձրորակ բուսական ճարպեր է պարունակում: Ձիթապտղում պարունակվող նյութերն ամրացնում են բջջային թաղանթը եւ լորձաթաղանթը, բարենպաստ են ազդում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի աշխատանքի վրա;

Ձիթապտուղը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ձիթապտուղը կարող է նվազեցնել ցավային զգացողությունները, նպաստել վերքերի առողջացմանը, օրգանիզմը մաքրել թույներից:
Անի Գևորգյան