Ինչի՞ համար է օգտակար դառը դդումը
LifeԱմերիկացի գիտնականնները վստահեցնում են, որ դառը դդումի հյութը վերացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջները: Նրանց պնդմամբ` մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տալիս, որ այդ բջիջները 60 %-ով դադարում են աճել: Գիտնականներն այս երևույթը բացատրում են նրանով, որ քաղցկեղային բջիջները սնվում են գյուկոզայի հաշվին, իսկ դդմի հյութը խանգարում է դա անել, և հիվանդածին բջիջները մահանում են:

Ըստ հավաստի աղբյուրների, դառը դդումը օգտագործվում է Չինաստանի և Հնդկաստանի ժողովրդական բժշկության մեջ` որպես հակադիաբետիկ միջոց:
Մինչ այդ ամերիկացի գիտնականները հայտարարել էին, թե մաշկի քաղցկեղից կանանց կպաշտպանի ասպիրինիը, իսկ գիտնականների մեկ այլ խումբ` թե բերանում քաղկքեղի առաջացումը կկանխի օրական 4 գավաթ սուրճը:
Անի Գևորգյան