Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, եւ դա չի թաքցնում Արեւմուտքից. Շավարշ Քոչարյան
HeaderՀայաստանը բարեկամական հարաբերություններ ունի Իրանի հետ, եւ դա չի թաքցնում Արեւմուտքից: Օգոստոսի 10-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության մասին հարցին:
«Մենք շահագրգռված ենք Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ: ԱՄՆ-ն ըմբռնումով է մոտենում Թեհրանի հետ Երեւանի համագործակցությանը: Եվ եթե երկիրն ազնիվ է իր արտաքին քաղաքականության մեջ, չի ասում մի բան, իսկ անում՝ մեկ այլ բան, ամեն ինչ պետք է նորմալ լինի»,- նշեց Քոչարյանը: