Արաբո Իսպիրյանն ամուսնացավ (ֆոտո). NEWS.am STYLE
LifeԵրգիչ Արաբո Իսպիրյանն ու նրա ընտրյալը՝ Նարինե Գրիգորյանը, այսօր՝ օգոստոսի 10-ին, միմյանց հավերժ սիրելու երդում տվեցին: Զույգի պսակադրության արարողությունը կայացավ Սուրբ Աննա եկեղեցում:
Հիշեցնենք, որ Արաբոն Նարինեին ամուսնության առաջարկություն է արել հունիսի 11-ին կայացած իր մենահամերգի ժամանակ: Դադարեցնելով «Աննման» երգի կատարումը Արաբոն մատանի է նվիրել սիրելիին, որից հետո, ստանալով դրական պատասխան, երջանիկ երգիչը շարունակել է մենահամերգը: