Հայտնաբերվել է աշխարհի ամենախոշոր դինոզավրը
Ուշադրության կենտրոնումԱմերիկացի ու արգենտինացի գիտնականները հայտնաբերել են դինոզավրերի նոր տեսակ, որը հայտնի տեսակներից ամենախոշորն է։ Patagotitan mayorum կոչվող դինոզավրի երկարությունը հասնում էր 37 մետրի, իսկ քաշը՝ 69 տոննայի։ Նա ապրում էր 100 մլն տարի առաջ, փոխանցում է Proceedings of the Royal Society B ամսագիրը։
Կենդանու մնացորդները, այդ թվում քարացած ողնաշարն ու կողերը, հայտնաբերվել են Արգենտինայի հարավային մասում՝ Պատագոնիայի տարածքում։ Հետազոտողների խոսքով, դինոզավրը զաուրոպոդների դասին է պատկանում։ Patagotitan mayorum –ը նաեւ տիտանոզավր է՝ այսինքն զաուրոպոդների ամենախոշոր ներկայացուցիչը։ Մինչ այդ ամենախոշոր դինոզավրն էր համարվում մեկ այլ տիտանոզավր՝ Argentinosaurus-ը։
2017-ի հուլիսին Իտալիայից ու Ֆրանսիայից մի խումբ գիտնականներ Մադագասկար կղզում հայտնաբերել էին Razanandrongobe sakalavae կոչվող խոշոր դինոզավրի մնացորդներ, որը ապրել է 165 մլն տարի առաջ։ Այդ դինոզավրը կոկորդիլոսների ազգականն էր։