Թրամփը հայտարարել է, որ այժմ երկրի միջուկային զենքի պահեստները հարուստ են ինչպես երբևէ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ երկրի միջուկային զենքի պահեստները հարուստ են ինչպես երբևէ, այս մասին նախագահը հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
Նա նշել է, որ միջուկային զենքերի պահեստներն ուսումնասիրելն ու հզորացնելը եղել է իր առաջին հրամանը ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր:
Թրամփը նաև հույս է հայտնել, որ իրենք երբևէ կարիք չեն ունենա գործի դնել այդ միջուկային զենքը:
«Սակայն երբեք չի գա այն ժամանակը, երբ ԱՄՆ-ն կդադարի աշխարհի ամենահզոր երկիրը դառնալուց», - եզրափակել է Դոնալդ Թրամփը: