Աբխազիայի ԱԳՆ-ն Պուտինի այցի հանդեպ Վրաստանի արձագանքը «նյարդային» է որակել
HeaderՎրաստանի արձագանքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Աբխազիա կատարած այցի հանդեպ, Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը «նյարդային» է որակել: Ինչպես հաղորդում ՏԱՍՍ-ը, այս մասին նշվում է Աբխազիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: «Չնայած Վրաստանի քաղաքական ղեկավարության, ինչպես նաև նրանց արևմտյան հովանավորների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի բավականին նյարդային արձագանքին Վլադիմիր Պուտինի այցի հանդեպ, ցանկանում ենք հավաստիացնել, որ այցը հաջողված էր»,- նշված է Աբխազիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: Աբխազիայի ԱԳՆ-ն նաև վստահեցրել է, որ ռուս-աբխազական հարաբերությունները ռազմավարական են և դինամիկ զարգանում են: