Չիկագոյում անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ. 1 մարդ զոհվել է, կան տուժածներ
HeaderՉիկագոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս վեցը տուժել է. այս մասին գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ ոստիկանական բաժանմունքից երկու փողոց ներքև գտնվող պողոտայի վրա անհայտ անձինք կրակ են բացել անցորդների ուղղությամբ:
Մահացածը 28-ամյա Ալֆրեդ Միտչելն է: Հայտնի է նաև, որ 6 տուժածներից 5-ը կանայք են:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: