Երթեւեկության կազմակերպման փոփոխություններ երկու խաչմերուկներում
Ուշադրության կենտրոնումՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ից Երեւան քաղաքի Սայաթ-Նովայի պողոտա−Տերյան փողոց եւ Կոմիտասի պողոտա−Գրիբոյեդովի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ Տերյան փողոցով՝ Թումանյան փողոցի կողմից դեպի Մոսկովյան փողոցի ուղղությամբ, եւ Գրիբոյեդովի փողոցով՝ Մամիկոնյանց փողոցի կողմից դեպի Նաիրի Զարյան փողոցի ուղղությամբ աջ եզրային 1-ին գոտով երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկներում կարող են երթեւեկել միայն դեպի աջ՝ նախկինում ուղիղ կամ դեպի աջ երթեւեկելու փոխարեն:

