Ուշադրություն` 40-նն անց կանանց
Ուշադրության կենտրոնումԳիտնականների անցկացրած հետազոտության նոր արդյունքները ցույց են տալիս, որ օրվա մեջ ընդամենը երկու խնձորը կարող է կանանց պաշտպանել խոլեսթերինից: Գիտնականները նույնիսկ հայտնաբերել են, որ խնձորները նպաստում են օրգանիզմում ճարպի գոյացման նվազմանը:
![]()
Վեց ամսվա ընթացքում երկու խնձորի ամենօրյա օգտագործումը ¼-ով իջեցրել է օրգանիզմում խոլեսթերինի առկայությունը: Վատ խոլեսթերինը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Կանանց մոտ 45%-ը դաշտանադադարից հետո ընկած շրջանում տառապում է սրտի հետ կապված խնդիրներից։ Այս հետազոտությամբ զբաղվել են ԱՄՆ-ում Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները: Մինչ դաշտանադադարը իմունիտետը պաշտպանում է կանանց` սրտի հետ կապված հիվանդություններից: Ուղիղ 50 տարեկանից անց ռիսկը աստիճանաբար մեծանում է:

Հետազոտողները ցանկացել են իմանալ նաև, արդյոք կա՞ օրվա մեջ երկու խնձոր օգտագործելուն փոխարինող այլ տարբերակ: Կարելի է օրվա ընթացքում ուտել 70 գրամ խնձորի չիր կամ սև սալորաչիր: Փորձարկվողների ողջ խումբը բաժանել են երկու մասի՝ մի խումբը կերել է խնձոր, մյուս խումբը` սև սալորաչիր: Պարզվել է, որ երկու խմբերում էլ սննդի ազդեցությունը միատեսակ է: Կամավորների մոտ անց են կացվել ամենամսյա հետազոտություններ: Երեք ամիս անց կանանց խմբում, ովքեր միշտ կերել էին թարմ խնձորներ, խոլեսթերինի ընդհանուր քանակը իջել էր 9%-ով, կես տարի անց` 13%-ով, իսկ սև սալորաչիրը 6 ամսվա ընթացքում խոլեսթերինի մակարդակն իջեցրել էր 6%-ով:

Անի Գևորգյան