«Գնում եմ հայերի գլուխները կտրելու» արտահայտության հեղինակ թուրք ազգայնամոլն սպանվել է Սիրիայում
ՄիջազգայինՍտամբուլում տեղի է ունեցել թուրք ազգայնամոլ Բուրաք Միշինջիի թաղումը, որին մասնակցել են «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) պատգամավոր Մերալ Աքշեները եւ այլ ազգայնամոլ գործիչներ:
Ինչպես տեղեկացնում է Hytert-ը, Բուրաք Միշինջին սպանվել է Սիրիայում` Սիրիայի պաշտպանության բանակի զինվորների հետ բախումների ժամանակ:
Բուրաք Միշինջին հայտնի էր նրանով, որ Սիրիա մեկնելուց առաջ հայտարարել էր, թե գնում է հայերի ու ալեւիների գլուխները կտրելու:
Աղբյուրը՝ NEWS.am