Կրունկների ճաքի առաջացման սկզբնապատճառն ու դրա կանխման մեթոդները
Ուշադրության կենտրոնումԻնչպես գիտենք, տարվա յուրաքանչյուր եղանակին ոտքերն ունեն հատուկ խնամքի կարիք: Կրունկների կոշտացման պատճառ կարող է դառնալ անհարմար կոշիկը, ուստի անհրաժեշտ է ամեն երեկո փափկեցնել այն և որքան հնարավոր է հեռացնել մահացած մաշկը: Այլապես, ժամանակի ընթացքում կոշտացած մաշկի շերտերը կուտակվում են, ինչն էլ հանգեցնում է ճաքերի առաջացման պատճառ:

Այս դեպքում այլևս պարզապես քսուքներ օգտագործելը բավական չէ: Անհրաժեշտ է գտնել և լուծել դրանց առաջացման սկզբնապատճառը:

Մաշկաբան Ելենա Կովալչուկը կարծում է, որ կրունկների ճաքերը վկայում են, որ օրգանիզմում շատ ցածր է որոշ վիտամինների մակարդակը: Բժիշկները այս դեպքում խորհուրդ են տալիս օրգանիզմին ապահովել հեմոգլոբինով և վիտամին C-ով, իսկ եթե դրանց պակաս չի նկատվում, ապա անպայման պետք է խորհրդակցել մաշկաբանի հետ:
Անի Գևորգյան