Ծանոթացեք՝ նկարչուհի Շառլոտ լը Բոն
Life«Խոստումը» Ֆիլմից մեզ հայտնի նկարչուհի Աննան պարզվում է կյանքում էլ նկարչուհի է: Այսօր նա եկել է կիսվելու մեր հետ իր իլյուստրացիաների հետևում թաքնված գաղտնիքներով:
Մոդելի կարիեռաից, ֆրանսիական Canal+ հեռուստաալիքի «Le Grand Journal» թոք շոուից, նաև «Իվ Սեն Լորեն», «Համեմունք և կիրք», «Զբոսանք» և «Խոստումը» ֆիլմերից հետո Շառլոտը վերադարձավ իր առաջին սիրուն՝ իլյուստրացիաներին: Նկարչուհին նորից վերցրեց իր մատիտները Սփարք ամսագրի համար, որի ստեղծողը նրա ընկերն է՝ Ռաֆայել Սիոֆին: Հետո նա հանդիպեց նկարիչ JR-ին, և դա փոխեց ամեն ինչ: Նա սկսեց միացնել իրար իլյուստրացիան և փողոցային արվեստը՝ ստեղծելով կոլաժներ Լիոնի, փարիզի փողոցներում, անգամ Նյու Յորքում գտնվող Ռիկերս Այլենդ բանտում: Շարլոտ լը Բոնի իլյուստրացիաները ապրում են թե՛ չարաճճի, և թե օդակեցական աշխարներում, որտեղ հաճախ հանդիպող սրտերը օրինաչափություն են: Նկարներում նկարչուհին հումորի միջոցով ցույց է տալիս մեզ շրջապատող աշխարհի իր սուր տեսակետը: Նրա մատիտների և վրձինների տակ թաքնվում է պոեզիայի եզակի աշխարհ:




