Լիբանանը որոշել է Սիրիայի հետ սահմանամերձ շրջաններում ԻՊ-ի դեմ գործողություն սկսել
HeaderԼիբանանի ղեկավարությունը որոշել է ռազմական գործողություն սկսել՝ Սիրիայի հետ սահմանակից շրջանները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրելու համար: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին ասված է երկրի բարձրագույն ռազմական խորհրդի հայտարարությունում:
«Միջոցներ են ձեռնարկվել՝ Ռաաս Բաալբեքում եւ Ալ-Կաայում ԻՊ-ի դեմ լիբանանյան բանակի մարտական գործողությունների մեկնարկի համար»,- ասված է հայտարարությունում:
Փաստաթղթում նշվում է, որ Լիբանանի ղեկավարությունը պատասխանատվսություն է ստանձնում երկիրն ահաբեկչության սպառնալիքից ազատելու համար: