Զինծառայողները Վենեսուելայի խորհրդարան են ներխուժել
ՄիջազգայինՎենեսուելայի պետական պաշտոնյաները՝ ազգային բոլիվարիանյան գվարդիայի զինծառայողների ուղեկցությամբ, երկուշաբթի ներխուժել են Վենեսուելայի ազգային վեհաժողովի ընդդիմադիր պալատ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի խորհրդարանի կայքում։
«Այս երկուշաբթի, նստաշրջանի ավարտից հետո պաշտոնյաներ Դելսի Ռոդրիգեսը, Դարիո Վիվասը եւ Ֆիդել Վասկեսը՝ ազգային բոլիվարիանյան գվարդիայի սպաների խմբի ուղեկցությամբ, որը գլխավորում էր գնդապետ Բլադիմիր Լուգոն, Ազգային վեհաժողովի պալատ են ներխուժել, կոտրել են դռներն ու հարձակվել արձանագրությունների դահլիճի վրա»,-ասվում է հաղորդագրությունում։
Ըստ խորհրդարանի՝ պաշտոնյաները շինությունը «նախապատրաստել» են ազգային սահմանադիր ժողով անցկացնելուն, որը նախատեսված է երեքշաբթի, տեղի ժամանակով՝ 10։00-ին։