Բրիտանացի բժիշկները ոսկու փոշու օգնությամբ քաղցկեղի բուժման մեթոդ են գտել
ՀասարակությունԲրիտանացի կենսաբանները ստեղծել են քիմիաթերապիայի անվտանգ տեսակ, որը սպանում է բջիջները միայն այն դեպքում, եթե դրանց ներսում կամ շուրջ առկա են ոսկու ատոմներ կամ ոսկու նանոմասնիկներ՝ ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Angewandte Chemie ամսագրում։
«Մենք բացահայտել ենք ոսկու նոր քիմիական հատկություններ, որոնց մասին նախկինում չգիտեինք, և մեր փորձերը ցույց են տվել, որ այդ մետաղը կարող է կիրառվել այն բանի համար, որպեզի շատ անվտանգ կերպով «միացնի» քիմիաթերապիան անմիջապես թարախակույտի ներսում»,-ասել է Էդինբուրգի համալսարանի Ասիր Ունչիտի-Բրոչետան՝ հավելելով, որ այդ կերպ նկատելիորեն կնվազի օրգանիզմի մնացած մասի համար կողմնակի էֆեկտների ուժը։
Կենսաբաններն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ ոսկին արագացնում է օրգանիզմում շատ ռեակցիաներ և ստիպում բարդ օրգանական մոլեկուլներին մասնատվել կամ միավորվել նոր կառուցվածքներում։
Ինչպես ցույց են տվել փորձերը, նանոմասնիկները սպանել են քաղցկեղային բջիջները շատ ավելի ակտիվ, քան սովորական քիմիաթերապիան։
Քիմիաթերապիայի նման ձևի հասանելիությունը հիվանդանոցներում սպասվում է 4-5 տարուց ոչ շուտ։