Ամառային տոլմայի ամենահամեղ բաղադրատոմսը Կարդացեք այստեղ ՝
LifeԲաղադրամասեր 1.5 կգ տավարի մսին ՝ խոզի յուղոտ միս – 0.5 կգ, գլուխ սոխ – 450 գ, սմբուկ – 5 հատ լոլիկ – 4-5 հատ կաղամբ – 1 գլուխ, պղպեղ – 4-5 հատ, համեմ – 1 փունջ, սամիթ,մաղադանոս, ռեհան – 1-ական ճյուղ, կլոր բրինձ – 2/3 բաժակ, աղ, սև աղացած պղպեղ, տոմատի մածուկ – 4-5 ճ. գդ. Պատրաստման եղանակը Միսը աղալ: Կանաչին, սոխը մաքրել, լվանալ, աղալ ևխառնել մսին, աղ, պղպեղ ցանել: Բրինձը լվանալ, խառնել մսին: Եթե միսը բավականաչափ յուղոտ չէ, մի քիչ յուղ կամ կարագ ավելացնել: Սմբուկը լվանալ, կոթը հեռացնել, միջուկը զգուշորեն հանել, փորել: Պղպեղի վերին մասը կափարիչի պես կտրել, սերմերը հանել: Լոլիկը նույնպես փորել: Կաղամբի թերթերը աղաջրում կիսաեփ անել: Մսով լցոնել փորած լոլիկները, պղպեղները, սմբուկները: Մնացած միսը փաթաթել կաղամբի թերթերով: Կաթսայի մեջ իրար շատ մոտ շարել լցոնած բանջարեղենն այնպես, որ դատակ տարածություն գրեթե չմնա: Վրան լցնել ջրով բացած տոմատի մածուկը, ափսեով ծածկել, եփել մարմանդ կրակի վրա:
Источник:՝ https://xohanoc.am/hy/post/amarain-tolma-1
© https://xohanoc.am