Սուրճը փրկում է հիշողության կորստից
LifeԱմերիկացի գիտնականների հետազոտության արդյունքում բացահայտվել է, որ սուրճն օգնում է նվազեցնել ցրված սկլերոզի առաջացման ռիսկը:
![]()
Մասնագետները պնդում են, որ նման ռիսկերից խուսափելու համար հարկավոր է օրական ամենաքիչը չորս բաժակ սուրճ խմել: Գիտնականները նման եզրակացության են եկել երկու անկախ հետազոտությունների արդյունքները համադրելու միջոցով: Դրանք իրարից անկախ անց են կացվել Շվեդիայում և ԱՄՆ-ում:

Նրանք պարզել են նաև, որ սուրճն ուղեղի բջիջները պաշտպանում է ոչ միայն սկլերոզից, այլև Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդությունների ռիսկերից:
Անի Գևորգյան