Բջջայինի վնասակար ազդեցության ու դրանից խուսափելու մասին
LifeՉինացի գիտնականները բազմիցս փորձարկումներ են արել` պարզելու բջջային հեռախոսների վնասակարության մասին: Վերջերս նրանք եկել են այն եզրակացության, որ բջջային հեռախոսների օգտագործումը չարաշահելը կարող է հանգեցնել ճանաչողական ունակությունների թուլացման։

Մասնագետները պնդում են են, որ բջջայիններից չափազանց հաճախ օգտվելը հանգեցնում է պարանոցի սպանդիլյոզի, տեսողության վատացման: Գիտնականները նաև հայտնում են, որ ընթերցանությունը բջջային էկրանից վատ է ազդում մարդու հիշողության վրա։ Մասնագետները խորհուրդ են տալիս են ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնելու համար փոքր ճառագայթմամբ հեռախոսներ օգտագործել, օրինակ՝ Samsung Galaxy Note:

Նրանք հորդորում են օգտագործել բարձրախոսով ականջակալներ, քանի որ գարնիտուրայի ճառագայթող հզորությունը 2000 անգամ ավելի ցածր է, քան բջջային հեռախոսինը: Հեռախոսը պետք է ականջին դնել միացնելուց հետո, որքան հնարավոր է հեռու մնալ հեռախոսից, իսկ քնելու ընթացքում հնարավորինս հեռու պահել այն: Մեքենա վարելիս արգելվում է բջջային հեռախոս օգտագործել, քանի որ այդ կերպ հեռախոսն ավելի ակտիվ է ճառագայթում: Խորհուրդ չի տրվում բջջային հեռախոսից օգտվել նաև մետրոյում և այնտեղ, որտեղ կապի որակը թույլ է. բջջայինը պահել գրպանի կամ պայուսակի մեջ, որովհետև հեռախոսը զանգի ընթացքում է միայն ճառագայթում:
Անի Գևորգյան