Ինչի՞ է ընդունակ խաղողի և նարինջի համադրությունը
Ուշադրության կենտրոնումԲրիտանացի գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ սննդակարգում խաղողի և նարնջի օգտագործումը պաշտպանում է ճարպակալումից, շաքարախտից և սրտանոթային հիվանդություններից:

Դրանցում պարունակող նյութերը նվազեցնում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, բարձրացնում են ինսուլինի նկատմամբ զգայունությունը և բարելավում են երակների վիճակը: Նարինջի հյութը պարունակում է շաքարներ, թթուներ, աղեր, վիտամիններ, պեկտինային նյութեր: Ըստ մասնագետների նարինջը համարվում է վիտամին C-ի շտեմարան: Նրա պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր եւ երկաթ: Նարինջը կարելի է որպես հյութ ըմբոշխնել թարմ վիճակում, աղցաններում, համակցված կաթնամթերքների հետ:
Հյութն ունի հակաքաղցկեղային ազդեցություն: Նարնջի հյութը օգտագործում են նաեւ հիպերտոնիայի, պոդագրայի, միզաքարային հիվանդությունների, լնդերի արյունահոսության, մաշկային հիվանդությունների դեպքում:
Անի Գևորգյան