Ըմպելիք , որն օգնում է վերականգնել հիշողությունը
Ուշադրության կենտրոնումԻսպանացի գիտնականները ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել են, որ կակաոն բարելավում է հիշողությունը: Նրանք փորձ են կատարել հիշողության խանգարումներով տարեց կամավորների մասնակցությամբ: Նրանց մի խումբն օգտագործել է փոքր քանակություններով կակաո, իսկ մյուսները` միջին և բարձր:

Ինչպես պարզվել է, բոլոր կամավորների մոտ բարելավվել է հիշողությունը, ընդ որում, լավագույն արդյունքները ստացվել են նրանց մոտ, ովքեր կակաո օգտագործել են առավելագույն չափաբաժնով:

Դրական փոփոխություններ նկատվել են արդեն ութերորդ շաբաթում: Միաժամանակ, բոլոր մասնակիցների մոտ նվազել է արյան ճնշումը: Մասնագետները համարում են, որ դրան նպաստում են կակաոյի մեջ պարունակվող ֆլավոնիլները:
Անի Գևորգյան